|
Ընդհանուր նկարագիր
Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ այն անհատներին, որոնք ցանկանում են բարելավել եւ զարգացնել ծրագրի առաջարկի շարադրման իրենց հմտությունները: Բացի ծրագրի առաջարկի առանձին բաղադրիչներից, դասընթացը անդրադառնում է նաև ֆինանսավորողների տարբեր կատեգորիաներին և պահանջներին: Դասընթացը հատկապես օգտակար կլինի այն անձանց ու կազմակերպությունների համար, որոնք արդեն ունեն որոշակի ծրագրային գաղափար և դրա հիման վրա ցանկանում են ձևակերպել ծրագրի մրցունակ առաջարկ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
- կկարողանան թվարկել ծրագրի առաջարկի հիմնական բաղադրիչները,
- հնարավորություն կունենան մշակել ծրագրի առաջարկի առանձին մասեր,
- կտարբերակեն դոնոր կազմակերպությունների կատեգորիաները,
- ձեռք կբերեն ծրագրի առաջարկի ներկայացման որոշ փորձառություն:
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները. - Ծրագրի գաղափարը
- Ծրագրի նախաձեռնում, կարիքների գնահատում
- Ծրագրի մշակման պլանավորում
- Ծրագրի առաջարկի բաղադրիչները
- Հիմնախնդրի նկարագրություն
- Ծրագրի նպատակ և խնդիրներ
- Ծրագրային գործողություններ
- Շահառուների խմբի նկարագիր
- Մոնիտորինգ և գնահատում
- Ծրագրի կայունություն
- Իրականացնող աշխատակազմի նկարագիր
- Գանտի աղյուսակ
- Ծրագրի բյուջե
- Ծրագրի առաջարկի այլ բաղադրիչներ
- Ծրագրի ֆինանսավորման հայթայթում
- Դոնորների կատեգորիաներ
- Ընդունված պահանջներ և ընթացակարգեր
- Առաջարկի բանավոր ներկայացում
Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, ծրագրի առաջարկի ֆորմատների կոնկրետ օրինակներ, ծրագրի առաջարկի հիմնական բաղադրիչների վերաբերյալ գործնական առաջադրանքների կատարում:
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 12 ժամ:
Դասընթացավար
Դասընթացը վարում է ՔԶՀՀ Ծառայությունների համակարգող Տաթևիկ Մարգարյանը, որը ինչպես անմիջական ծրագրերի առաջարկների մշակման, այնպես էլ այդ ոլորտում հասարակական կազմակերպություններին դասընթացների ու խորհրդատվությունների տրամադրման բազմամյա փորձ ունի: Արձագանքներ դասընթացի մասին “Ես նախատեսում եմ, որ այս ամբողջ դասընթացը կկիսվեմ մեր կազմակերպության
ներսում,և նոր ծրագրեր կազմելու և իրականացնելու մեծ փորձ ձեռք կբերեմ: Իսկ ինչ
վերաբերվում է առօրյա կյանքին,կարելի է անձնական կյանքում և առօրյայում ինչ-որ նպատակ դնելիս հաշվի առնել դրա թույլ և
ուժեղ կողմերը,ինչն էլ կօգնի Ճիշտ որոշումներ կայացնել”:
-Գրետա Խաչատրյան, սոց. աշխատող, Դրական Մարդկանց
Հայկական Ցանց “Մեկ գլուխը լավ է,իսկ
երկուսն ավելի,իսկ հինգը հոյակապ է: Ինձ թվում է, որ հետագայում այն թույլ կտա միասին թղթի հանձնել
գաղափարները,քննադատական վերլուծության ենթարկել,արդյունքում դուրս բերելով
կարևորն ու արդյունավետը”:
-Նվարդ
Մարգարյան, դասընթացավար, PINK Armenia “Այժմ այն ծրագրերը, որոնք միայն մտքում էին ,կարող են դառնալ
իրականություն ապահովելով ոչ միայն տվյալ ծրագրի առկայությունը, այլ որակ”: - Լուսինե
Սողոմոնյան, ծրագրի օգնական “Մասնակցությունը
դասընթացին նախ ավելացրեց զարգացրեց իմ գիտելիքները ծրագիր գրելու մասին : Այն թույլ կտա ուժեղացնել
իմ մասնակցությունը կազմակերպության ավելի բարձր մակարդակում իրականացվող
գործունեության մեջ: Բացի դրանից կօգնեմ ծրագրեր գրելուց և ինքս կգրեմ ծրագրեր”: - Լիլիթ
Ալեքսանյան, սոց. աշխատող, ,Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ, ՀԿ “Զարգացրեցի իմ հմտությունները, լրացրեցի գիտելիքի բացերը,որոնք առկա էին և ազդեցություն էին ունենում իմ աշխատանքի վրա: Ուրախ եմ, որ այժմ հիմնաքարային հանդիսացող գիտելիքներ ունեմ” : - Մարինե Մարգարյան, Ծրագրի համակարգող, PINK Armenia |