Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ English
Համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և այն աշխատակիցներին, ովքեր ներգրավված են կազմակերպության հանրային կապերի ոլորտում եւ առնչվում են զանգվածային լրատվամիջոցների հետ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • ընդհանուր գիտելիքներ ձեռք կբերեն հասարակայնության հետ կապերի եւ դրա իրականացման գործիքների վերաբերյալ
  • կհասկանան ԶԼՄ-ների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու առավելությունները
  • կտարբերակեն ԶԼՄ-ների տեսակները և լրատվական ժանրերը ըստ դրանց առանձնահատկությունների
  • կսովորեն լրագրողների հետ աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները
  • կկարողանան մշակել մամուլի հաղորդագրություն
  • հարցազրույց տալու փորձ և հմտություններ ձեռք կբերեն
  • մամուլի ասուլիսի կազմակերպման փորձ կունենան
  • կիմանան ԶԼՄ-ների հետ աշխատանքին առնչվող որոշ օրենսդրական դրույթներ

Դասընթացի թեմաները և մեթոդները

Դասընթացը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • Հասարակայնության հետ կապեր - PR. սահմանումը և իրականացման գործիքները
  • PR ծրագրի նախապես մշակման անհրաժեշտությունը. ինչպե՞ս մշակել
  • Լրատվամիջոցների հետ աշխատանքի կազմակերպում
  • Լրատվության միջոցներն ու դրանց առանձնահատկությունները
  • Լրատվական ժանրեր. ե՞րբ և ո՞ր ժանրով պետք է հրապարակել իրադարձությունը
  • ԶԼՄ-ների և լրագրողների հետ աշխատանք
  • Մամուլի հաղորդագրություն. կազմման հիմնական դրույթները
  • Հարցազրույց տալու հմտությունները
  • Մամուլի ասուլիսի կազմակերպման անհրաժեշտությունը և առանձնահատկությունները
  • ՀԿ - ԶԼՄ հարաբերությունները կարգավորող օրենսդրություն

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, տարբեր թեմաներով գործնական առաջադրանքների կատարում, դրանց նկարահանում, դիտում եւ քննարկում:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12 ժամ:

Դասընթացավար

Դասընթացը վարում է Հայկուհի Գևորգյանը, որը պետական եւ հասարակական սեկտորներում լրատվության պատասխանատուի եւ հասարակայնության հետ կապերի խորհրդատուի փորձառություն, ինչպես նաեւ այդ ոլորտում պետական ու հասարակական կազմակերպություններին դասընթացների ու խորհրդատվությունների տրամադրման բազմամյա փորձ ունի:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: