Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Իրավական ակտերի ընդունումը Հայաստանում English
Իրավական ակտերի ընդունումը Հայաստանում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ սեմինարը հասցեագրված է տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շահերի պաշտպանության ոլորտում ընդգրկված աշխատակիցներին եւ այն անհատներին, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ ՀՀ պետական կառավարման համակարգին ու իրավական ակտերի ընդունման գործընթացներին, ինչպես նաեւ այդ գործընթացներում հասարակության մասնակցության հնարավորություններին:

Սեմինարի թեմաները

Սեմինարը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • Իրավական ակտերի տեսակները եւ հիերարխիան Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ պետական կառավարման համակարգը
  • Օրենսդրական գործընթացը ՀՀ Ազգային Ժողովում. օրենքների ընդունման ընթացակարգը, ժամկետները, հանրության մասնակցության հնարավորությունները, ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, խորհրդարանական լսումներ
  • ՀՀ Ազգային Ժողովի էլ. կայքի հնարավորությունները և օգտագործման նպատակները
  • Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՀՀ կառավարությունում, նախարարություններում, Նախագահի աշխատակազմում, Կառավարությանն առընթեր մարմիններում, բյուջետային գործընթացի առանձնահատկությունները
  • Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՏԻՄ-ում. Տեղական մակարդակում իրավական ակտերի տեսակները, ընդունման ընթացակարգը, ՏԻՄ մարմինների հարաբերությունները, տեղական հանրաքվե

Սեմինարը իրականացվում է դասախոսությունների, հարցուպատասխանի, քննարկումների միջոցով:

Սեմինարի տևողությունը

Սեմինարի տևողությունն է 10 ժամ:

Փորձագետներ

Սեմինարը վարում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրենսդրական գործունեության ապահովման վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանը, որը օրենսդիր մարմնում աշխատելու տասնհինգ տարվա փորձառություն եւ հինգ տարվա դասավանդման փորձ ունի: ԱԺ կայքը ներկայացնում է Լիլիթ Հովհաննիսյանը, որը սույն կայքը տարբեր ծրագրային նպատակների ծառայեցնելու բավականին մեծ փորձ ունի:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: