Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում English
Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն առևտրային և ոչ-առևտրային այն կառույցներին, որոնք գիտակցում են կազմակերպական զարգացման պատշաճ մակարդակի անհրաժեշտությունը կազմակերպության գործունեության արդյունավետության և ռեսուրսների ռացիոնալ կառավարման համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան կազմակերպական զարգացման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին
  • կկարողանան գնահատել իրենց կազմակերպության զարգացման մակարդակը, ուժեղ և թույլ կողմերը` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար
  • ձեռք կբերեն ընդհանուր գիտելիքներ կազմակերպական զարգացման ոլորտների վերաբերյալ
  • նախնական փորձ ձեռք կբերեն կազմակերպական զարգացման հետ կապված որոշ փաստաթղթերի մշակման գործում
  • կբացահայտեն կազմակերպական զարգացման նշանակությունը կազմակերպության առաջընթացի համատեքստում

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • Կազմակերպական զարգացման (ԿԶ) գաղափարը, նշանակությունը կազմակերպության կյանքում
    • ԿԶ հասկացությունը և նշանակությունը կազմակերպության համար
    • կազմակերպության զարգացման փուլերը
    • ԿԶ հիմնական սկզբունքները
    • արտաքին և ներքին միջավայրի գործոնները
  • Կազմակերպական զարգացման ոլորտներ
    • ղեկավարում և ռազմավարական պլանավորում
    • գործառնական կառավարում
    • ֆինանսական կառավարում և կայունություն
    • մարդկային և նյութական ռեսուրսներ
    • ծրագրեր և ծառայություններ
    • արտաքին հարաբերություններ
  • Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում
    • ռազմավարական պլանավորում և կառավարում
    • մարդկային ռեսուրսների կառավարում
    • ղեկավարման համակարգ
    • հաղորդակցության և տեղեկատվական համակարգ
    • կազմակերպության կարգեր և ընթացակարգեր
    • ծրագրի կառավարում

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ:

Դասընթացավար

Դասընթացը վարում է Տաթևիկ Մարգարյանը, որը հանդիսանում է ՔԶՀՀ Ծառայությունների համակարգող և անմիջականորեն ներգրավված է ՔԶՀՀ կազմակերպական զարգացման գործընթացների կառավարման աշխատանքներում, ունի տեսական և գործնական գիտելիքներ ԿԶ ոլորտում, այդ բնագավառում իրականացրել է մի շարք խորհրդատվություններ թե առևտրային, թե ոչ-առևտրային կազմակերպությունների համար:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: