Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Ծրագրային հաշվետվության մշակում English
Ծրագրային հաշվետվության մշակում

Ընդհանուր նկարագիր

Ծրագրի կառավարման համակարգում արդյունավետ հաշվետվական համակարգը կարևոր նշանակություն է ստանձնում: Այն օգնում է հստակ գնահատական տալ կատարած աշխատանքին, օգուտ քաղել ստացած դասերից` հետագա գործունեությունը ճիշտ պլանավորելու համար, ինչպես նաև բարձրացնում է կազմակերպության աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը:

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք ընդգրկված են ծրագրի իրականացման գործընթացում, պատասխանատու են ծրագրային հաշվետվության կազմման և ներկայացման համար և/կամ ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունակությունները ծրագրային հաշվետվության կազմման և ներկայացման ոլորտում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան ծրագրի տարբեր փուլերում ներկայացվող հաշվետվության տեսակներին
  • կծանոթան ծրագրային հաշվետվության կազմման ընդհանուր սկզբունքներին և մոտեցումներին
  • կբացահայտեն ծրագրային հաշվետվության կառուցվածքային տարրերը
  • կթվարկեն ծրագրային հաշվետվության կազմման հիմնական փուլերը
  • կիմանան հաշվետվության համար տեղեկատվության հավաքագրման և մշակման գործիքները
  • կկարողանան աշխատել ծրագրային հաշվետվության ներկայացման և օգտագործման ձևերով

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.

  • ծրագրային հաշվետվության անհրաժեշտությունը
  • ծրագրային հաշվետվության օգտագործումը ծրագրի կառավարման տարբեր փուլերում
  • ծրագրային հաշվետվության հիմնական կառուցվածքային տարրերը
    • տիտղոսաթերթ
    • պլանավորված և իրականացրած գործունեություն
    • դժվարություններ և լուծումներ
    • ձեռքբերումներ
    • հաջորդ հաշվետու ժամանակահատվածում նախատեսված գործողություններ
    • մշակված/պատրաստված նյութեր և այլ հավելվածներ
  • Ծրագրային հաշվետվության կազմման հիմնական փուլերը
    • տեղեկատվության հավաքագրում
    • տեղեկատվության մշակում
    • տեղեկատվության ներկայացում հաշվետվության մեջ
  • Ծրագրային հաշվետվության ներկայացման և օգտագործման մոտեցումները
Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 6 ժամ:

Դասընթացավար

Դասընթացը վարում է ՔԶՀՀ մոնիտորինգի ու գնահատման մասնագետ Դիանա Տեր-Ստեփանյանը, որը բազմամյա փորձ ունի որպես մոնիտորինգի ու գնահատման մասնագետ, իրականացրել է մի քանի տասնյակ ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման աշխատանքներ, վերանայել է ծրագրային հարյուրավոր հաշվետվություններ:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: