|
Ընդհանուր նկարագիր
Կարգերը և ընթացակարգերը մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) կարևոր և անքակտելի մաս են հանդիսանում և ավելի ու ավելի շատ են կարևորվում աշխատանքի արդյունավետությունը գնահատող ընկերությունների կողմից, քանի որ օգնում են կանխարգելել աշխատանքային կոնֆլիկտները, պահպանել աշխատանքային օրենսդրության պահանջները, ավելի լավ կառավարել կատարողականությունը և կարգավորել կազմակերպության ընդհանուր գործավարությունը:
Տվյալ դասընթացը հասցեագրված է փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավար օղակներին և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներին, որոնք կարևորում են ՄՌԿ կարգերի ու ընթացակարգերի անհրաժեշտությունը և ցանկանում են նախնական գիտելիքներ ստանալ դրանց տարատեսակների, մշակման ու ներդնման քայլերի, առանձին ընթացակարգերի բովանդակության վերաբերյալ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները -
կկարողանան սահմանել ՄՌԿ կարգերի և ընթացակարգերի օգտագործման առավելությունները
- կծանոթանան մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված հիմնական կարգերին և ընթացակարգերին
- կսահմանեն կարգերի և ընթացակարգերի կազմման քայլերը
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.
- ի՞նչ են կարգերը և ընթացակարգերը և ինչու՞ են դրանք օգտագործվում ձեռնարկությունում
- ի՞նչ է մարդկային ռեսուրսների կառավարումն
- ի՞նչ խնդիրների կարող ենք հանդիպել ՄՌԿ ոլորտում
- ֆորմալ կանոնակարգման առավելությունները
- կարգերը և ընթացակարգերը որպես հարաբերությունների կանոնակարգման և խնդիրների կարգավորման միջոց
- մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում օգտագործվող կարգերը և ընթացակարգերը
- աշխատանքի ընդունելության հետ կապված կարգեր և ընթացակարգեր
- կատարողականության կառավարման բնագավառի կարգեր և ընթացակարգեր
- կարգերի և ընթացակարգերի նմանություններն ու տարբերությունները
- ինչպե՞ս են մշակվում կարգերը և ընթացակարգերը
- տեղեկատվության հավաքում. կարիքների ուսումնասիրում, օրենքների ուսումնասիրում
- նախագծի կազմում, վերանայում և քննարկում, հաստատում
- տարածում և ուսուցում
- վերահսկում և թարմացում
Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մեթոդով, պրակտիկ առաջադրանքների, վարժությունների, խմբային աշխատանքի միջոցով: Կախված նախընտրած տևողությունից` նախատեսվում են բաժանվող նյութեր կոնկրետ կարգերի ու ընթացակարգերի նմուշներով:
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 6 ժամ:
Դասընթացավար
Դասընթացը վարում է Տաթևիկ Մարգարյանը, որը հանդիսանում է ՔԶՀՀ Ծառայությունների համակարգող, տեսական գիտելիքներ և մեծածավալ փորձ ունի մարդկային ռեսուրսների կառավարման կարգերի և ընթացակարգերի մշակման ոլորտում, այդ բնագավառում իրականացրել է մի շարք խորհրդատվություններ առևտրային ու ոչ-առևտրային կազմակերպությունների համար:
|