Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Ֆոնդահայթայթման սկզբունքներն ու մեթոդները English
Ֆոնդահայթայթման սկզբունքներն ու մեթոդները

Ընդհանուր նկարագիր

Եթե դուք ցանկանում եք բազմազանեցնել ձեր կազմակերպության ֆինանսական աղբյուրները, ապա բաց արեք ձեր դռները` ֆոնդահայթայթման գաղափարների և մոտեցումների համար: Հայաստանի հասարակական կազմակերպությունների համար այդ նոր փորձը անշեղորեն դառնում է հասարակական սեկտորի նորարական մտածելակերպ:

Այս դասընթացը հասցեագրված է հասարակական կառույցներին և միտված է տալ մասնակիցներին ֆոնդահայթայթման հմտություններ` կազմակերպությունների ֆինանսական կայունությունը ապահովելու, ամբողջական և շարունակական կազմակերպական զարգացումը և առաքելությունը իրականացնելու համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան ֆոնդահայթայթման գաղափարին և հնարավոր ֆինանսական աղբյուրներին
  • կկարողանան հետազոտել և իդենտիֆիկացնել հիմնադրամների և կազմակերպությունների տարբեր տեսակներ
  • կոգեշնչվեն տարբեր աղբյուրներից աջակցություն ստանալու նորանոր գաղափարներով
  • ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ ֆոնդահայթայթման ռազմավարության կազմման ոլորտում

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • ինչ է ֆոնդահայթայթումը` սահմանումներ, գաղափարներ
  • ռեսուրսների աղբյուրների սահմանում
  • ֆինանսավորման աղբյուրների սահմանում
  • նվիրատվության դրդապատճառները և մոտեցումները
  • ֆոնդահայթայթման մշակման ցիկլը
  • մասնավոր նվիրատվությունների եղանակներ և ձևեր
  • ֆոնդահայթայթման տեղեկատվական աջակցությունը
  • ֆոնդահայթայթման ռազմավարության մշակում

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 15 ժամ:

Արձագանքներ դասընթացի մասին 

Դասընթացը ինձ տվեց դրական էմոցիաներ և նպատակներին հասնելու ցանկություն արթնացրեց, համարձակություն ինձ պարգևեց”:

- Լիլիթ Վերդյան, ծրագրերի համակարգող, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ինձ համար հետաքրքիր և ուսուցողական էր նոր տեխնոլոգիաների կիրառումը ՇՊ գործընթացում”:

-Լևոն Ներսիսյան, նախագահ , "Աստղիկ" ՀԿ

 Այս դասընթացի ընթացքում ձեռքբերված գիտելիքները կօգնեն հետագայում առավել հանրայնացնել հիմնադրամի աշխատանքը”:

- Անահիտ Գալիկյան, "YES" ծրագրի պատասխանատու, Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ 


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: