Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Շահերի պաշտպանության խորացված դասընթաց English
Շահերի պաշտպանության խորացված դասընթաց

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ այն աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավի պլանավորման և իրականացման գիտելիքները եւ հմտությունները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • նոր փորձ ձեռք կբերեն ՇՊ քարոզարշավների իրականացման բնագավառում
  • կսովորեն ՇՊ քարոզարշավի քայլերի հմուտ պլանավորման սկզբունքները
  • կզարգացնեն ՇՊ ուղերձների արդյունավետ մշակման և ներկայացման անձնական հմտությունները
  • գիտելիքներ ձեռք կբերեն լոբբինգի իրականացման ու ԶԼՄ-ների հետ աշխատանքի ոլորտում
  • կտարբերակեն արդյունավետ կոալիցիաների առանձնահատկությունները:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • ՇՊ հիմնական գաղափարի/ սահմանումների ներկայացում
  • ՇՊ հիմնական հասկացություններ
  • ՇՊ հարակից հասկացություններ
    • Տեղեկատվություն, կրթություն եւ հաղորդակցություն
    • Հանրության հետ կապեր
    • Համայնքի մոբիլիզացում
    • Շահերի պաշտպանություն
  • Շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորման քայլեր
  • Տեղեկությունների հավաքագրում եւ խնդիրների սահմանում
  • Հիմնախնդրի հստակեցման գործիքներ
  • Վերջնական եւ միջանկյալ նպատակների ձեւակերպում
    • Քաղաքական նպատակներ
    • Գործընթացային նպատակներ
    • Քաղաքացիական հասարակության հետ կապված նպատակներ
  • Նպատակային խմբի սահմանում 
  • Ուժերի քարտեզի մշակում
  • Ընդդիմադիրների համախոհների վերլուծություն
    • Առաջնային թիրախ լսարան
    • Երկրորդային թիրախ լսարան
  • Ասելիքի մշակումն ու մատուցումը
  • Կոալիցիաների ձեւավորում
  • Լոբբինգ

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, դերախաղ):

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12 ժամ:

Դասընթացավար

Դասընթացը վարում է Գայանե Վարդանյանը, որն ունի քաղաքացիական հասարակության բազմապիսի կառույցներին շահերի պաշտպանության ոլորտում խորհրդատվության ու դասընթացների մատուցման երկարատև փորձառություն:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: