Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծրագրեր - Հայաստանում համայնքային հիմնադրամի մոդելի մշակում-2009-2010թթ English
Հայաստանում համայնքային հիմնադրամի մոդելի մշակում-2009-2010թթ

2009թ. հունվարից ՔԶՀՀ –ն, իր գործընկեր ՀԿ կենտրոն հյուսիս և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ –ների հետ համատեղ իրականացրել է "Հայաստանում համայնքային հիմնադրամի (հհ) մոդելի մշակում" ծրագիրը, որը ֆինանսավորվում էր WINGS Global Fund for Community Foundation կազմակերպության կողմից:

Ծրագիրը միտված էր Հայաստանում ստեղծել անհրաժեշտ գիտելիքների և մասնագետների բազա, մշակել Հայաստանի պայմաններին համապատասխանող համայնքային հիմնադրամների մոդել և դրա ներմուծման ռազմավարություն, ինչպես նաև նախանշել 3 պոտենցիալ հհ նախաձեռնող խումբ և/կամ կազմակերպություն, որոնց հետ ՔԶՀՀ –ն կշարունակի իր աշխատանքները ծրագրի ավարտից հետո:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Հայաստանում համանքային հիմնադրամների զարգացման աշխատանքային խումբ, որը իրականացրել է տեղեկությունների հավաքագրում  համանքային հիմնադրամների վերաբերյալ, այցելել է եվրոպական երկրների /Լիտվիա, Չեխիայի հանրապետություն/  հիմնադրամները և ստացված գիտելիքների և փորձի հիման վրա ստեղծել է Հայաստանի պայմաններին համապատասխան համայնքային հիմնադրամի մոդել:

Բացի այդ, խմբի անդամները հետազոտել են ՀՀ տարբեր շրջանները և հանդիպումներ են ունեցել բազմաթիվ տեղական և միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում նախանշվել են 5 համայնքներ, որտեղ աշխատանքներ կտարվեն մոդելի ներմուծման ուղղությամբ: Որպես ծրագրի արդյունք` հհ-ի մոդել մշակվեց  Հայաստանում կիրառելու համար:

Ծրագրի ընդհանուր տևողությունն էր 2009թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, իսկ բյուջեն՝ 33'200ԱՄՆ դոլար:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: