Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծրագրեր - ՀԿՀ կրթաթոշակների տրամադրում-2007-2010թթ - Հաճախ տրվող հարցեր English
Հաճախ տրվող հարցեր

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

  • Եթե ես համապատասխանում եմ հայտարարությունում նշված չափանիշներին, արդո՞ք դա նշանակում է որ ես ֆինանսավորում կստանամ:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով, քանի որ տրամադրվող ֆոնդերը սահմանափակ են: Դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ձեր դիմումը կընտրվի կրթաթոշակ հատկացնելու համար:

  • Քանի՞ ուսանող է նախատեսված ընտրել` կրթաթոշակ տրամադրելու համար:

Յուրաքանչյուր տարի ՀԿՀ-ի կողմից տրամադրվում է 10-15 կրթաթոշակ` կախված վարձավճարների ծավալից և ֆոնդերի առկայությունից:

  • Ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթաթոշակառու ուսանողները:

Կրթաթոշակի տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

  • Ի՞նչ փուլերով է իրականացվում մրցույթը: Արդյո՞ք նախատեսվում է հարցազրույցների անցկացում:

Մրցույթի առաջին փուլում ընտրող հանձնաժողովի անդամները գնահատում են հայտերը` ըստ վերոնշյալ չափանիշների: Առավել բարձր գնահատականներ ստացած հայտերը քննարկվում են ընտրող հանձնաժողովի հանդիպման ընթացքում, որից հետո կազմվում է ընտրված հայտերի ցուցակը: Այս հայտերը ներկայացրած ուսանողները հրավիրվում են հարցազրույցի` վերջնական որոշում կայացնելու համար:

  • Իմ միջին գնահատականը 4.0-ից ցածր է, սակայն ֆինանսական և սոցիալական անբարենպաստ/ծանր պայմաններում եմ ապրում: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Մրցույթին կարող են դիմել միայն ակադեմիական առաջադիմության առնվազն 4 (չորս) միջին նիշը ունեցող ուսանողները (5 բալանոց համակարգի դեպքում): Բալային մյուս հաակարգերում միջին գնահատականը դիտարկվում է համաչափության սկզբունքներով (10 բալանոցում` մինիմում 6, 20 բալանոցում` 14 բալ):

  • Ես Հայաստանի քաղաքացի եմ, բայց սովորում եմ արտերկրում: Կարո՞ղ եմ կրթաթոշակ ստանալ` ուսման վարձը հոգալու համար:

Ոչ: Կրթաթոշակը տրամադրվում է միայն Հայաստանի պետական ԲՈՒՀ-րում սովորողներին:

  • Իմ բուհը տրամադրում է պետական նմուշի դիպլոմ, արդյո՞ք այն համարվում է պետական բուհ:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը տես ԿԳՆ կայքում.

  • Ես սովորում եմ ՀՀ պետական բուհի անվճար (պետպատվեր) համակարգում: Կարո՞ղ եմ դիմել կրթաթոշակ ստանալու համար:

Ոչ, կրթաթոշակը տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողների համար` ուսման վարձը հոգալու համար:

  • Ես ցանկանում եմ դիմել մագիստրատուրա, և ցանկանում եմ դիմել կրթաթոշակի համար: Եթե ես ընտրվեմ մրցույթում և հետագայում հնարավորություն ունենամ անվճար սովորել, կստանա՞մ արդյոք կրթաթոշակը:

Հնարավոր է, որ մրցույթով դուք ընտրվեք, սակայն եթե ուսումնական տարվա սկզբում պարզվի, որ դուք անվճար համակարգում եք, կամ պետական այլ օգնություն ստանաք վարձը վճարելու համար, ձեզ կրթաթոշակ չի հատկացվի: Եթե օգնություն ստանաք` վարձի մասնակի վճարի տեսքով, ապա մենք կփոխանցենք ԲՈՒՀ-ին միայն վարձի այն մասը, որ պակասում է:

  • Ի՞նչ մեխանիզմով է տրամադրվում կրթաթոշակի գումարը:

Կրթաթոշակի գումարը փոխանցվում է համապատասխան բուհին յուրաքանչյուր կիսամյակ՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը և բուհի տրամադրված հաշիվ-ապրանքագիրը: Կրթաթոշակը չի տրամադրվում առձեռն գումարի տեսքով:

  • Ես սովորում եմ վճարովի համակարգում, սակայն ուսման վարձիս որոշ մասը հոգում է պետությունը: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին ուսման վարձի մյուս կեսի համար:

Այո, կարող եք, դիմումի մեջ նշելով այն գումարը, որը չի վճարվում պետության կողմից:

  • Քանի՞ տարվա համար է տրամադրվում կրթաթոշակը:

Կրթաթոշակը տրամադրվում է մեկ տարվա համար, սակայն հնարավոր է, որ այն երկարաձգվի նաև հաջորդ տարի, եթե իհարկե ուսանողը շարունակում է համապատասխանել կրթաթոշակի համար անհրաժեշտ չափանիշներին:

  • Կան բուհեր կամ մասնագիտություններ, որոնց առաջնահերթություն է տրվում:

Ոչ, 2010-2011թթ. ծրագրում բոլոր ՀՀ պետական բուհերը և բոլոր մասնագիտությունները հավասարազոր են։

  • Ես սովորում եմ հեռակա ուսուցման համակարգով: Կարո՞ղ եմ դիմել և մասնակցել մրցույթին:

Այո, կարող եք։

  • Մեր ԲՈՒՀ-ում գնահատման համակարգը 5 բալանոց չէ: Ինչպե՞ս որոշեմ միջին գնահատականս: Ինչպե՞ս նշեմ հայցադիմումում:

Հայցադիմումում նշեք ձեր միջին գնահատականը` ըստ ձեր բալային համակարգի, փակագծերում նշելով բալային համակարգը, օրինակ` 16.5 (20-բալանոց համակարգում): Սակայն մրցույթի պահանջներին համապատասխանելու համար Ձեր միջին միավորը 20-բալանոց համակարգում պետք է լինի 14 կամ բարձր, իսկ 10 բալանոցում` 6 կամ բարձր:

  • Ես սովորում եմ մագիստրատուրայում / ասպիրանտուրայում / օրդինատուրայում: Կարո՞ղ եմ մասնակցել մրցույթին:

Այո, կարող եք։

  • Ի՞նչ պարտավորություններ եմ ստանձնում ուսանողը` կրթաթոշակը ստանալուց հետո:

Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է շարունակել սովորել բարձր առաջադիմությամբ (5-բալանոց համակարգով միջին նիշը` 4), մասնակցել կրթաթոշակ ստացած ուսանողների հանդիպումներին, ինչպես նաև տարեկան առնվազն 60 ժամ կամավորական աշխատանքներ իրականացնել որևէ հաստատությունում (հասարակական կազմակերպություն, եկեղեցի և այլն):


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: