| 
2010 թվականի փետրվար ամսին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ստեղծեց "Իմ քաղաքը" տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը, որի նպատակն էր իրազեկել քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև նպաստել քաղաքացի-համայնք, քաղաքացի-պետություն երկխոսության ձևավորմանը: Կենտրոնի նպատակն էր անվճար խորհրդատվություն տրամադրել Երևանի բնակչությանը քաղաքի, իրենց համայնքի կամ համատիրության, ինչպես նաև հանրային ծառայությունների հետ առնչվող խնդիրների վերաբերյալ: Կենտրոնի փորձառու իրավաբանները հեռախոսային և առերես խորհրդատվության միջոցով աջակցում էին Կենտրոնի դիմումատուներին գտնել իրենց խնդրի ճիշտ հասցեատիրոջը, պատրաստել անհրաժեշտ դիմումներ և նամակներ, ինչպես նաև հետևում էին այդ դիմումների և նամակների ներկայացումից հետո տեղի ունեցող գործընթացների և պատասխանների օրենքներին համապատասխանությանը: Բացելով իր դռները 2010թ-ի մարտին և շարունակելով իր աշխատանքները մինչև 2010թ-ի դեկտեմբերը` Կենտրոնը արձագանքեց է ավելի քան 700 դիմումների, որոնցից 73% ստացան օրենքով սահմանված իրենց լուծումները: Կենտրոնի գործունեության լավագույն գնահատականն էր հանդիսանում աճող դիմումների քանակը, որը ամսեկան ավելանում էր 15-20 նոր դիմումատուներով: Համալրված լինելով պրոֆեսիոնալ իրավաբան-խորհրդատուներով և համապատասխան տեխնիկայով, առաջնորդվելով արդարության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներով` Կենտրոնը բաց էր յուրաքանչյուր անձի համար, ով խորհրդատվության կամ աջակցության կարիք ունի Երևան քաղաքին առնչվող իր խնդիրների լուծման համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց` 10'240 եվրո: Կենտրոնը 2010 թ-ի մատից-դեկտեմբերը գործեց "Ես քաղաքացի" ծրագրի շրջանակներում, որը իրականացվում էր ՔԶՀՀ-ի և Քաունթերփարտ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչություն կողմից` Նորվեգական կառավարության ֆինանսական աջակցությամբ: Իսկ արդեն 2011թ-ին ծրագիրը շարունակվեց ևս 6 ամսով Քաունթերփարթ ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ: Եվ այդ 6 ամիսների ընթացքում ավելի քան 250 քաղաքացի խորհրդատվություն ստացավ թեժ գծի միջոցով և առերես: |