Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծրագրեր - ՔՀԿ զարգացման արդյունավետության նախաձեռնություն-2010-2011թթ. English
ՔՀԿ զարգացման արդյունավետության նախաձեռնություն-2010-2011թթ.

Հրավիրում ենք բոլոր ՔՀԿ-ներին և շահագրգիռ այլ կազմակերպություններին մասնակցել ՔՀԿ զարգացման արդյունավետության նախաձեռնությանը

ՔՀԿ զարգացման արդյունավետության բաց ֆորումը ստեղծվել է 2008թ.` նպատակ ունենալով միավորել ողջ աշխարհի ՔՀԿ-ներին զարգացման արդյունավետության ընդհանուր սկզբունքների մշակման գլոբալ մասնակցային գործընթացում:

Բաց ֆորումը ՔՀԿ-ների շփման յուրահատուկ տարածք է, որտեղ աշխարհի ՔՀԿ-ները փոխադարձ վստահության հիման քննարկում են որպես զարգացման դերակատարներ իրենց գործունեության և փոխհարաբերությունների խնդիրները և մարտահրավերները: Բաց ֆորումի միջոցով ՔՀԿ-ները ձգտում են համաձայնության հասնել ՔՀԿ արդյունավետության բարելավման սկզբունքների և ՔՀԿ կողմից զարգացման առաքելության կատարման համար նպաստավոր միջավայրի մինիմալ ստանդարտների վերաբերյալ, որոնք կօգնեն ՔՀԿ-ներին ընդլայնել և ավելի արդյունավետ դարձնել զարգացման մեջ իրենց դերակատարումը: Այս սկզբունքները և ստանդարտները մշակվել են ազգային քննարկումների և Բաց ֆորումի առաջին համընդհանուր համաժողովի ժամանակ և ամփոփվել են ՔՀԿ զարգացման արդյունավետության շրջանակների փաստաթղթում:

Որպես հետագա քայլ` նախատեսվում է մեխանիզմներ և չափորոշիչներ մշակել այս փաստաթղթում ամփոփված սկզբունքների և նպաստավոր միջավայրի ստանդարտների կիրառման համար: Փաստաթուղթը քննարկման ընթացքում եղավ 2011թ. ընթացքում և մասնավորապես Բաց ֆորումի երկրորդ համընդհանուր համաժողովի ընթացում, և վերջնական տեսքով ներկայացվեց արդյունավետության վերաբերյալ դոնորների հերթական` 4-րդ հավաքին, որը կայացավ 2011թ. վերջին Հարավային Կորեայում:

Բաց ֆորումը կոչ է անում բոլոր երկրների ՔՀԿ-ներին համախմբվել` ՔՀԿ համայնքի կողմից ՔՀԿ արդյունավետության սկզբունքների կիրառումը և կառավարությունների ու դոնորների կողմից նպաստավոր միջավայրի մինիմալ ստանդարտների իրացումը խթանելու ուղղությամբ:

ՔԶՀՀ հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին ներգրավել գործընթացի մեջ` մեզ ուղարկելով ձեր հարցերը, առաջարկները և դիտարկումները միջազգային շրջանակների փաստաթղթի, հայաստանյան ՔՀԿ-ների կողմից ձեռնարկվող հետագա քայլերի և ընդհանրապես գործընթացի վերաբերյալ` հետևյալ էլ. հասցեով cdpf@cdpf.am :

Այստեղ կարող եք գտնել մի շարք փաստաթղթեր` կապված ՔՀԿ զարգացման արդյունավետության գործընթացի հետ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև ՔՀԿ Բաց ֆորումի պաշտոնական կայքում` www.cso-effectiveness.org  հասցեով և միանալով Facebook-ի Open Forum for CSO Development Effectiveness էջին:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: