Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Մեր մասին English
Մեր մասին

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խթանման միջոցով:

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է 10 ծրագիր, տրամադրել է շահերի պաշտպանության և ընտրությունների վերաբերյալ 77 դրամաշնորհային ծրագիր և 86 կրթաթոշակ: Բացի այդ, մենք տրամադրել ենք 136 դասընթաց և 51 խորհրդատվություն տեղական և միջազգային կազմակերպությունների համար, իրականացրել 5 վերլուծական հետազոտական ծրագիր և մատուցել այլ  ծառայություններ: Մեր դոնորներն ու հաճախորդներն են Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպությունը, Նորվեգիայի կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, Վորլդ վիժն կազմակերպությունը, ԵԱՀԿ երևանյան ներկայացուցչությունը, համայնքային ֆոնդերի WINGS գլոբալ հիմնադրամը և այլն:

Մենք համագործակցություն ենք հաստատել Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ ինչը թույլ է տալիս ծածկել Հայաստանի ողջ տարածքը՝ միավորելով առկա գիտելիքներն ու փորձը, և ավելի արդյունավետ դարձնել մեր ծառայությունները և ծրագրերը։ Ավելին` կազմակերպությունը համագործակցում է տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, պետական մարմինների և բիզնես կազմակերպությունների հետ` ընդլայնելով ծրագրերի և կապերի շրջանակը:

2009-ին ՔԶՀՀ-ին շնորհվեց Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ հավաստագիրը` որպես կազմակերպչական և ֆինանսական կառավարման, դրամաշնորհների ղեկավարման և ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն:

Իր գործունեությամբ ՔԶՀՀ-ն հաստատել է որ այն ունի կամք, փորձառություն և կարողություններ, ինչը թույլ կտա հասնել իր նպատակներին և լինել առաջատար կազմակերպություն՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում:


Առաքելություն և հեռանկար

Ռազմավարություն

Արժեքներ

Հոգաբարձուների խորհուրդ

Աշխատակազմ

Գնալ վերև  Գնալ վերև
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: