Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծրագրեր - Համայնքային աջակցության ծրագիր-2011-2014թ. English
Համայնքային աջակցության ծրագիր-2011-2014թ.

Սկսած 2010թ-ի հոկտեմբերից ՔԶՀՀ-ն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրին, որը իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլի Հայաստանյան գրասենյակի կողմից:

Այս քառամյա ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական ակտիվությունը տեղական և ազգային մակարդակներում ` ուղեկցված ավելի մասնակցային , ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարմամբ:

Նախագծում ներառված են Հայաստանի 15 համայնքները: ՔԶՀՀ-ն համագործակցում է Քաունթերփարթի հետ Հայաստանի 5 կենտրոնական մարզերում` տրամադրելով վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզերում կատարվող աշխատանքներին և ապահովելով տեղական ոչ ֆորմալ խմբերի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի պատշաճ ֆինանսական կառավարումը:

1. Վարչական և նյութատեխնիկական աջակցություն

ՔԶՀՀ-ն պատասխանատու է տարամադրել վարչական և նյութատեխնիկական աջակցություն մարզային գործողություններին` ապահովելով դրանց պատշաճ կատարումը: Գործունեությունը ներառում է ցանցի աջակցություն, տեխնիկական միջամտություններ, դասընթացների ժամանակ ռեսուրսների ապահովում, համայնքային և քաղաքային հանդիպումներ, իրավիճակի վերլուծություն, ռազմավարական պլանավորման սեսիաներ և շատ այլ բաներ`այսպիսով խթանելով միջոցառումների, դրանց որակի և արդյունավետության բարձր մակարդակ:

2. Դրամաշնորհների ֆինանսական ադմինիստրացիա և կառավարում

Այս բաղադրիչի շրջանակներում ՔԶՀՀ-ն պատասխանատու է համայնքային ակտիվ ոչ-ֆորմալ խմբերին և տեղական ինքնակառավարման մարմիներին շնորհված դրամաշնորհների ադմինիստրացիայի և կառավարման համար: 2011թ.-ին ՔԶՀՀ-ն Համայնքային մոբիլիզացիա և կամավորության խթանում դրամաշնորհային ծրագրի շրջանակում տրամադրել և կառավարել է 16 դրամաշնորհներ և 12 համայնքային զարգացման դրամաշնորհներ:

Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 8'750'000 դրամ (22'900 ԱՄՆ դոլար):

Ծրագրային վերջին զարգացումները


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: