Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Մեր մասին - Հոգաբարձուների խորհուրդ English
Հոգաբարձուների խորհուրդ

Էդվարդ Սաֆարյանը ավարտել է Դելավերի համալսարանը 2004 թվականին Շրջակա միջավայրի և էներգետիկ քաղաքականության մագիստրի աստիճանով: Մինչ այդ նա ստացել է Հայաստանում Ճարտարա-գիտական համալսարանի բակալավրի և մագիստրի աստիճան: Էդվարդը ունի նաև հարուստ աշխատանքային փորձ էներգետիկ արդյունաբերության բնագավառում Հայաստանում և ԱՄՆ-ում, ինչպես նաև Կառավարության ամրապնդման ծրագրերում: Ներկայումս Էդվարդը աշխատում է որպես բյուջետային խորհրդատու DFID “Աջակցություն ծրագրային բյուջետավորման իրականացմանը Հայաստա-նում" նախագծում: Նա նաև էներգետիկ անվտանգության և վերականգնողական էներգետիկ հիմնահարցերի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակն է: Պարոն Սաֆարյանը այժմ հանդես է գալիս որպես ՔԶՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Վահան Բուռնազյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում և հիմնականում ապրել է Հարավային Կալիֆորնիայում մինչև, որ 2004 թվականին հայրենադարձվել է Հայաս-տան:Նա ունի Կալիֆորնիայի համալսարանի Քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան և Սան Դիեգոյի համալսարանի Իրավաբանական գիտությունների դեկտորի աստիճան: Նա մոտավորապես 10 տարի ԱՄՆ-ում զբաղվել է ներգաղթային իրավունքով և մասնակցել է Լատինական Ամերիկայում և Իրաքում մարդու իրավունքների մոնիտորինգներին: Ներկայումս նա Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դեկանի օգնական է և Իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր - ադյուտանտ: Նա նաև ներգրավված է համալսարանի վարչարարական տարբեր հանձնաժողովներում և օրինական կրթական նախաձեռնություններում: Պարոն Բուռնազյանը այժմ հանդես է գալիս որպես ՔԶՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար:

Պոլա Մարի Դևեջյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ֆրեզնո քաղաքում և ապրել է այնտեղ մինչև 2001 թվական:  Ունենալով հումանիտար գիտությունների և բիզնեսի մագիստրոսի կոչում` նա աշխատել է ԱՄՆ-ի մասնավոր սեկտորում` զբաղեցնելով տարբեր ադմինիստրատիվ և կառավարչական պաշտոններ: Նա 12 տարի շարունակ առանց որևէ շահ հետապնդելու ներգրավված է եղել "Միավորված ճանապարհ Կալիֆորնիայում" (ազգային, ոչ-առևտրային կազմակերպություն) Տնօրենների խորհրդում, ինչպես նաև տարբեր հանձնաժողովներում, խորհուրդներում և Հյուսիսային Ամերիկայի Հայկական եկեղեցու Արևմտյան թեմում: Ներկայումս նա աշխատում է  որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինտերնետային զարգացման բաժնի տնօրեն և հանդես է գալիս որպես Աշխարհի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ և որպես Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի խաղաղության, անվտանգության և համաձայնության աշխատանքային խմբի անդամ: Տիկին Դեվեջյանը ներկայումս ՔԶՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ է և հանդիսանում է Խորհրդի զարգացման մասնագետ:

Արթուր Դրամփյանը ընդհանուր առմամբ ունի 13 տարվա հարուստ փորձ զարգացման աջակցության բնագավառում` ներառյալ հասարակության բարելավման, մարզա-յին/տեղական զարգացման և համայնքային մոբիլիզացիայի բնագավառները: Նրա մասնագիտական գործունեությունը տարբեր տարիներում ինտեգրացված ջրային պաշարների կառավարման, հարկերի վարչարարության բարելավման, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, բարելավված քաղաքային ծառայության առաքում, քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, SME աջակցություն, ասոցիացիայի կառուցում Հայաստանում: Նրա հիմնական փորձառությունը ներառում է հաջող աշխատանքը Բնապահպանության նախարարության հետ, Տարած-քային վարչարարության նախարարության հետ, Պետական հարկային ծառայության, տեղական կառավարման, ազգային ՀԿ-ների, մասնագիտացված միավորումների, համայնքային կազմակերպությունների և ոչ-ֆորմալ քաղաքացիական խմբերի հետ: Նա աշխատել է համաձայն ԱՄՆ-ի կառավարության տրված հանձնարարականների (ԱՄՆ ՄԶԳ) և այլ միջազգային դոնորների հետ սկսած 1994 թվականից, սերտորեն համագործակցել է մի շարք միջազգայի կազմակերպու-թյունների և նախագծերի հետ, որոնք իրականացվում են Հայաստանում: Պարոն Դրամփյանը նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա ավագ օգնական-դասախոս է Քաղաքական գիտությունների և Միջազգային հարաբերությունների դպրոցում: Պարոն Դրամփյանը այժմ հանդես է գալիս որպես ՔԶՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի ֆինանսական հարցերով մասնագետ:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: