| Դավիթ Չիտյանը ՔԶՀՀ-ի հիմնադիրներից է: Ներկայումս նա աշխատում է որպես ՔԶՀՀ տնօրեն և Դրամաշնորհների ղեկավար: Մասնագիտությամբ հոգեբան, նա առավել քան ինը տարվա փորձ ունի ծրագրերի ղեկավարման և իրականացման ոլորտում պետական և ոչ-պետական կազմակերպություններում: Նրա փորձագիտական ոլորտները ներառում են ծրագրերի մշակում և իրականացում, դրամաշնորհների ղեկավարում և ֆինանսական կառավարում: Աշխատանքային տարիների ընթացքում Դավիթը իրականացրել է 20-ից ավելի մարդասիրական և զարգացման ծրագրեր և ավելի քան 57 դրամաշնորհային ծրագրերի կառավարում: Որպես դասընթացավար նա անց է կացրել 30 դասընթաց միգրացիայի, աղետի կառավարման, դրամաշնորհային ծրագրերի մշակման և իրականացման, ֆինանսական կառավարման թեմաներով:
Էլ.փոստ՝ david@cdpf.am Տաթևիկ Մարգարյանը աշխատում է որպես Փոխտնօրեն և Ծառայությունների պատասխանատու: Նա միացել է ՔԶՀՀ թիմին որպես Կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ և ունի դասընթացների և խորհրդատվությունների մշակման և իրականացման, ինչպես նաև հետազոտությունների անցկացման հարուստ փորձ: Տաթևիկը սոցիոլոգ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև Կենտրոնական Եվրոպական համալսարանը և ստացել մագիստրոսի գիտական կոչում: Տաթևիկը հասարակական ոլորտում աշխատանքի ավելի քան ութ տարվա փորձ ունի ինչպես ոչ-առևտրային կազմակերպություններում, այնպես էլ որպես անհատ փորձագետ` հանդես գալով որպես դասընթացավար, սոցիոլոգ, ծրագրի համակարգող, կազմակերպական զարգացման փորձագետ: Տաթևիկը Դասընթացավարների պրոֆեսիոնալ ասոցիացիայի անդամ է: Էլ.փոստ՝ tatevik@cdpf.am Լիլիթ Հովհաննիսյանը միացել է ՔԶՀՀ-ին 2007թ.-ի հունվարից որպես ծրագրի օգնական և ԱԺ Քվեարկության Արդյունքներ ծրագրի պատասխանատու: 2008թ.-ի հոկտեմբերից Լիլիթը աշխատում է ՔԶՀՀ-ում որպես ծրագրերի մասնագետ: Նա մասնագիտացած է քաղաքական գիտությունների ոլորտում և հանդիսանում է անգլերեն լեզվի մասնագետ: Լիլիթը ունի ավելի քան երեք տարվա փորձ ծրագրերի կառավարման և ադմինիստրատիվ ոլորտներում: Նա նաև կամավորների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Լիլիթը համակարգում է ՔԶՀՀ-ի կամավորների աշխատանքը` սիրալիր կերպով նրանց աջակցություն տրամադրելով:
Էլ.փոստ՝ lilit@cdpf.am Մարիա Պողոսյանը աշխատում է ՔԶՀՀ-ում 2008թ-ի հոկտեմբերից: Վեց ամիս անցնելով իր պրակտիկան ՔԶՀՀ-ում` նա միացավ ՔԶՀՀ-ի աշխատանքային թիմին որպես Ծրագրային և ադմինիստրատիվ օգնական, իսկ 2010թ-ին դարձել է "Իմ քաղաք" տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ադմինիստրատոր: Մարիան ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Միջազգային հարաբերությունների և Արտաքին կապերի մասնագետ է: Նա աշխատել է Եվրոպական իրավունքի և ինտեգրացիայի կենտրոնում և ՄԱԿ-ի (ՄԱԶԾ) Կամավորներ ծրագրում: Ներկայումս Մարիան ՔԶՀՀ-ի Հանրային կապերի և միջոցառումների համակարգողն է :
Էլ.փոստ՝ maria@cdpf.am Լինա Խոյեցյանը ՔԶՀՀ-ում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ: Լինան տնտեսագետ է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը Ֆինանսահաշվապահական ֆակուլտետը, ստացել Աուդիտի և հաշվապահի դիպլոմ: Նա հաճախել է տարբեր դասընթացների և կուրսերի իր մասնագիտական կարողութունները ավելի զարգացնելու համար: Լինան ունի հաշվապահության ոլորտում ոչ-առևտրային և այլ կազմակերպությունների հետ աշխատելու ավելի քան 7 տարվա փորձ: Լինան միաժամանակ աշխատում է նաև Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության (ՊՀՔՀ) ՀԿ-ում` որպես գլխավոր հաշվապահ:
Էլ.փոստ՝ lina@cdpf.am Ռուբինա Առաքելյանը միացել է ՔԶՀՀ թիմին 2006թ. դեկտեմբերին որպես գլխավոր հաշվապահ: Սկսած 2008թ. հոկտեմբերից նա հանդիսանում է ՔԶՀՀ ֆինանսների մասնագետ: Ռուբինան ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիոլոգիայի և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը: Այնուհետև նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի արդյունաբերական կառավարման մագիստրատուրան և Հայաստանում ամերիկյան համալսարանը` մասնագիտացում ստանալով հաշվապահության մեջ: Այժմ Ռուբինան ACCA –ի ուսանող է և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ է: ՔԶՀՀ միանալուց առաջ նա աշխատում էր Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում` որպես ACCA համակարգող/ կրթության և որակավորման մասնագետ: 2005թ. հոկտեմբերից Ռուբինան աշխատում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացչությունում որպես ֆինանսական պատասխանատու:
Էլ.փոստ՝ rubina@cdpf.am Անահիտ Ճնճղուկյանը 2 տարի լինելով ՔԶՀՀ-ում կամավոր` միացավ ՔԶՀՀ աշխատանքային թիմին 2010 թվականի հունիսից որպես Ծրագրային և ադմինիստրատիվ օգնական: Անահիտը ավարտել է ԵՊՀ-ի Փիլիսոփայույան և հոգեբանության ֆակուլտետը և ստացել սոցիալական հոգեբանի մասնագիտական որակավորումը: Այժմ սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:
Էլ.փոստ՝ anahit@cdpf.am Նոնա Աղաջանյանը ՔԶՀՀ թիմին միացել է 2011թ-ից որպես կամավոր: Ութ ամիս աջակցելով ՔԶՀՀ-ին տարբեր աշխատանքներում` այժմ հանդես է գալիս որպես ընդունարանի աշխատող: Նոնան մասնակցել է ՔԶՀՀ-ի կողմից կազմակերպած մի շարք դասընթացների` զարգացնելով անձնական և մասնագիտական կարողությունները:
Էլ.փոստ՝ nona@cdpf.am Ալմաստ Վարդանյանը, 2011թ հունիսից լինելով ՔԶՀՀ-ում կամավոր, միացավ ՔԶՀՀ աշխատանքային թիմին 2011թ հուլիսից որպես փորձագետ-իրավաբան: Ալմաստը ավարտել է ԵՀԱՀ-ի Միջազգային իրավունք ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում` մասնագիտանալով միջազգային իրավունքի ոլորտում: Աշխատանքային պրակտիկա է անցել ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության և ՔԿԱԳ վարչություններում: 2002-ից մինչև 2011թթ. Իրավաբանական ծառայությունների մատուցման քաղաքացիա-իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք է կատարել “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի, “Հայկական երկաթուղի” ՓԲԸ-ի, Առողջապահության նախարարության “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի համար: Ալմաստը զուգահեռ աշխատում է Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ում` որպես փորձագետ-իրավաբան: |