Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Խորհրդատվություններ English
Խորհրդատվություններ

ՔԶՀՀ խորհրդատվությունները ուղղված են թե քաղաքացիական հասարակության կառույցներին, թե բիզնես և պետական կազմակերպություններին:

Մինչ օրս մեր կողմից իրականացվել է մոտ 50 խոհրդատվական ծրագիր տարբեր կազմակերպությունների համար: Մեր խորհրդատվությունների պատվիրատուների թվում են Հայաստանի առաքելական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Ունիսոն հատուկ կարիքներով անձանց աջակցության ՀԿ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, ՀՀ փաստաբանների պալատը, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը և շատ ուրիշները: Ընդհանուր առմամբ ՔԶՀՀ խորհրդատվություններին մասնակցել են մոտ 10 կազմակերպություններ:

ՔԶՀՀ խորհրդատվությունները ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և իրականացման, ֆինանսական կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտները: Ցանկացած խորհրդատվություն մատուցվում է ելնելով հաճախորդների կարիքներից, հետաքրքրություններից և նախընտրություններից, այդ իսկ պատճառով ՔԶՀՀ-ն խորհրդատվության պատվերի դեպքում միշտ ներկայացնում է առաջարկ` խորհրդատվության նպատակների, արդյունքների և պայմանների համաձայնեցման նպատակով:

Մատուցվող խորհրդատվությունների ցանկը ներկայացված է ստորև: Եթե հետաքրքրված եք ներկայացված թեմաների շրջանակներում խորհրդատվության մատուցմամբ, խնդրում ենք կապվել մեզ հետ և մենք պատրաստ ենք ավելի մանրամասն քննարկել ձեր կարիքներին ու նախընտրություններին համապատասխանող խորհրդատվության բովանդակությունը, իրականացման ձևաչափը և այլն: Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ  Ծրագրերի համակարգող Տաթևիկ Մարգարյանին 586012, 586013 հեռախոսահամարով կամ tatevik@cdpf.am էլ. փոստով:

  1. Կազմակերպության գրանցում
  2. Կազմակերպության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում
  3. Ռազմավարական պլանավորում
  4. Կազմակերպության խորհրդի և անդամության ձևավորում և զարգացում
  5. Ծրագրի մրցունակ առաջարկի մշակում
  6. Ծրագրերի կառավարում
  7. Տրամաբանական կառուցվածքի մշակում
  8. Ծրագրային գործունեության հաշվետվություն
  9. Ծրագրի բյուջեի մշակում
  10. Ծրագրերի ֆինանսական կառավարում
  11. Մարդկային ռեսուրսների կառավարում (աշխատանքի ընդունում, կատարողականության գնահատում, մոտիվացիա, ընթացակարգեր)
  12. Սոցիալական ձեռնարկության հիմնում և կառավարում
  13. Շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում
  14. Աշխատանք զանգվածային լրատվամիջոցների հետ
  15. Արդյունավետ կոալիցիաների և ցանցերի ձևավորում
  16. Կազմակերպության գործունեության վերահսկում և գնահատում
  17. Ծրագրի արդյունավետության գնահատում
  18. Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում

Խորհրդատվության գինը մեկ ժամվա համար կազմում է 11000-13000 դրամ (առանց ԱԱՀ):


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: