| Սկսած 2006թ. ՔԶՀՀ-ն իրականացնում է դրամաշնորհների կառավարում: Այս ծառայությունը հասցեագրված է տեղական և միջազգային կառույցներին, ինչպես նաև անհատներին, որոնք հետաքրքրված են այլ անհատներին կամ կազմակերպություններին ֆինանսական (և ոչ-ֆինանսական) աջակցություն տրամադրել դրամաշնորհների (կրթաթոշակների կամ այլ ծրագրերի) միջոցով: Մինչ օրս կազմակերպել է 77 շահերի պաշտպանության և ընտրական գործընթացներին աջակցող դրամաշնորհային ծրագրի և 84 ուսանողական կրթաթոշակների բաշխում և վերահսկում, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 475’743’000 ՀՀ դրամ: Մեր պատվիրատուներից են` Քաունթերփարտ Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակը (ԱՄՆ)` Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ) շրջանակներում, և Հայկական կրթական հիմնարկությունը (ԱՄՆ): Մեր կողմից կարող է իրականացվել ինչպես դրամաշնորհների կառավարման գործընթացի ամբողջական ցիկլ, որը ներառում է մրցույթի ձևի ընտրություն (բաց, փակ, սահմանափակումներով, մեկ կամ բազմափուլանի), ձևաչափի մշակում, հայտարարության տարածում, դիմումների ընդունման և ընտրության կազմակերպում, պայմանագրերի ստորագրում, ծրագրերի իրականացման վերահսկում և ծրագրերի փակում, այնպես ել դրա առանձին մասերը: Ծառայությունը մշակելիս մենք հաշվի ենք առնում մեր պատվիրատուի յուրաքանչյուր պահանջը` տեղայնացնելով այն Հայաստանի պայմաններին: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ տնօրեն, դրամաշնորհների ղեկավար Դավիթ Չիտյանին 586012,586013 հեռախոսահամարներով կամ david@cdpf.am էլ. փոստով: Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացված և առկա դրամաշնորհային ծրագրերի նկարագրերը: |