| ՔԶՀՀ-ն մեծ փորձ ունի հետազոտությունների իրականացման բնագավառում և իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում: Վերջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք հետազոտություններ ծրագրերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում: Մենք հետազոտություններ ենք իրականացրել Խաղաղության Կորպուսի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Սքուեր Ուան ռեստորանների ցանցի համար: Ընդհանուր առմամբ, ՔԶՀՀ-ն և իր աշխատակիցները ունեն մոտ 20 հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության փորձ, ընդ որում մենք իրականացում ենք թե քանակական և թե որակական հետազոտություններ, իսկ այս ոլորտում ներգրավված մեր աշխատակցիները և փորձագետները համապատասխան մասնագիտական կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել սոցիոլոգիայի բնագավառում: ՔԶՀՀ-ն առաջարկում է մասնավորապես հետևյալ հետազոտական և վերլուծական ծառայությունները. - աշխատակիցների կարծիքի ու կարիքների բացահայտման հարցում, - ծրագրերի գնահատման համար իրականացվող հարցումներ, հարցազրույցներ, - քաղաքացիական հասարակության ոլորտում ուսումնասիրություններ, - հարցաթերթերի մշակում և փորձարկում, - իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծություն, - այլ ոլորտներում հետազոտություններ և վերլուծություններ` ըստ պատվերի: Ցանկացած հետազոտության իրականացման դեպքում ՔԶՀՀ-ն ներկայացնում է նաև առաջարկների մաս` պատվիրատու կազմակերպության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանին 586012/114 հեռախոսահամարով կամ tatevik@cdpf.am էլ. փոստով: Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացրած հետազոտությունները: |