Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ - Ռազմավարական պլանավորում English
Ռազմավարական պլանավորում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և այն աշխատակիցներին/անդամներին, որոնք ներգրավված են կազմակերպության ռազմավարական պլանավորման, ղեկավարման եւ առաջնորդման գործընթացներում: Դասընթացը նախատեսված է տրամադրելու գործնական աջակցություն այն կազմակերպություններին, որոնք նախապատրաստվում են կամ գտնվում են Ռազմավարական պլանի (ՌՊ) մշակման կամ վերանայման փուլում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • ձեռք կբերեն ռազմավարական պլանավորման գործընթացի և փուլերի վերաբերյալ համակարգված գիտելիքներ,
  • ՌՊ իրականացման գործիքների վերաբերյալ պրակտիկ հմտություններ և փորձ կունենան,
  • նոր հմտություններ ու նոր փորձ կկուտակեն ՌՊ գործընթացներ իրականացնելու համար:

Դասընթացի թեմաները և մեթոդները

Դասընթացը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • Ռազմավարական պլան. օգուտներ և սահմանափակումներ
  • Հեռանկարի սահմանում
  • Ռազմավարական պլանավորման գործընթացը
  • Գործընթացի պլանավորում
  • ՌՊ գործընթացի պլանի մշակում
  • Իրավիճակի վերլուծություն
  • Ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
  • Ռազմավարական ուղղությունների և նպատակների սահմանում
  • Ռազմավարության ընտրություն
  • Ռազմավարական խնդիրների ձևակերպում
  • ՌՊ ռեսուրսների գնահատում և պլանավորում
  • Ռազմավարական պլանի համապարփակ փաստաթղթի մշակում և հաստատում
  • ՌՊ վերահսկման պլանի մշակում
  • Ռազմավարական պլանի իրականացում և վերանայում

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, գործնական առաջադրանքների կատարում:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12 ժամ:

Դասընթացավար

Դասընթացը վարում է Քրիստինե Սարգսյանը, որը մոտ 10 տարվա աշխատանքային փորձ ունի կազմակերպական զարգացման ոլորտում: Նա դասընթացներ և խորհրդատվություններ է մատուցել հասարակական, պետական և առևտրային տարբեր կազմակերպությունների:

Արձագանքներ դասընթացի մասին

“Ինձ այս դասընթացը հնարավորություն կտա վերանայել  մեր ռազմավարական պլանը, ինչպես նաև աշխատել  կազմակերպության թույլ  կողմերի զարգացման վրա”:

- Ալիսա Գալստյան, կամավոր, “ԸԻԿ” Սիսիան մասնաճյուղ

 


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: