Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հայտարարում է
Հանրային կապերի մասնագետի
աշխատատեղի մրցույթ

Պաշտոն` Հանրային կապերի մասնագետ

Դրույք` Ամբողջ

Սկիզբ` Փետրվար 2012թ.

Վայր` Երևան, Հայաստան

Ընդհանուր նկարագիր

Ներկայումս ՔԶՀՀ-ն փնտրում է Հանրային կապերի մասնագետի, ով պատասխանատու է լինելու ՔԶՀՀ-ի հանրային կապերին առնչվող բոլոր գործողությունների պլանավորման, զարգացման և իրականացման համար, ներառյալ հանրային կապերի գործիքների մշակում, հանրային կապերի և միջոցառումների համակարգում, մամուլի հետ հարաբերությունների հաստատում և այլն:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և պարբերաբար թարմացնել ՔԶՀՀ-ի հանրային կապերին առնչվող քաղաքականություններն ու ընթացակարգերը , այդ թվում հանրային կապերի պլանի մշակում,
  • Նախագծել և խմբագրել կազմակերպության աուդիո-վիզուալ և այլ գովազդային նյութերը, ներառյալ ամսագրեր, այցեքարտեր, հաջողված պատմություններ, ելույթներ, գրիչներ, գրքույկներ, հոդվածներ և տարեկան զեկույցներ,
  •  Հետևել թարմացնել ՔԶՀՀ-ի կայքերում զետեղված տեղեկատվությունը,
  • Պլանավորել, կազմակերպել և համակարգել Քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումները,
  • Պլանավորել և կազմակերպել հանրային մասնակցության միջոցառումներ, ներառյալ մամուլի ասուլիսներ, ցուցադրություններ, ծրագրերի շնորհանդեսներ և այլն,
  • Ապահովել ՔԶՀՀ-ի ներկայություն և պարբերաբար թարմացնել ՔԶՀՀ-ի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, YouTube, Picassa, Linked-In, Civil.am, և այլն),
  • Պահպանել արտաքին կապը, մասնավորապես ԶԼՄ-ների հետ, ներառյալ մամլո հաղորդագրությունների մշակում և տարածում,
  • Իրականացնել ՔԶՀՀ-ի ծրագրերում նախատեսված հանրային կապերին առնչվող գործառույթներ,
  • Ներկայացնել հաշվետվություններ ՔԶՀՀ-ի ընթացակարգերի համաձայն.
Լրացուցիչ պարտականություններ
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ՔԶՀՀ ծրագրերի իրականացմանը,
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել ՔԶՀՀ-ի յուրահատուկ ծառայություններ,
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ:
Պահանջվող որակավորումներ 
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի և դրան առնչվող ոլորտներում,
  • Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն
  • Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, տակտի զգացում, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ,
  • Պատրաստակամություն մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ինքնակրթության գործընթացին,
  •  Համակարգչային հմտություններ (MS Office & Internet)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ամբողջ երկրի տարածքում ճամփորդելու պատրաստակամություն (ժամանակի մինչև 30%):
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն
  • Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն:

Դիմելու կարգ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter) cdpf@cdpf.am   էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2012թ. փետրվարի 15-ը. ժ. 15:00-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Հայ Ձմեռ Պապ-2012

ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ-2012

"Մոսկվա" կինոթատրոն

Հունվարի 30-ին, ժ. 18:00-ին        

"Հայ Ձմեռ պապ" բարեգործական հիմնադրամը (www.haysanta.am), համագործակցությամբ "Հետք", "Առավոտ", "168 ժամ", "ՄեդիաԼաբ" և "ArmRegions" պարբերականների, ներկայացնում է "Հայ Ձմեռ պապ-2012" լրագրողական-բարեգործական ֆիլմը:      

Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում "Հայ Ձմեռ պապ"-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները:      

"Հայ Ձմեռ պապ"-ին և գործընկերներին միացել են նաև հայկական մի քանի հեռուստաալիքներ, սոցիալական ցանցեր, բլոգներ: Այսպիսով քայլ է արվել մեդիա բազմազանության կիրառությամբ ներհասարակական գործուն արձագանք արթնացնելու ուղղությամբ:     

Քաղաքացիական նախաձեռնություններ, բարեգործական ֆուտբոլ, կամավորական մշակույթ. այս և այլևայլ ուրիշ թեմաներ` "Հայ Ձմեռ պապ-2012" ֆիլմում: Մուտքն ազատ է:      

Ֆիլմն ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և "Եվրասիա համագործակցություն" հիմնադրամի աջակցությամբ:   

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԱՅՆ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր

"ՏԻՄ-երի կարողությունների զարգացում"  ծրագրի շրջանակներում իրականացվող սույն մրցույթ-հրավերի նպատակն է բացահայտել և հավաքագրել տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ոլորտի փորձագետների, որոնք ունեն մասնագիտական փորձառություն և/կամ դասընթաց վարելու փորձ:

ՏԻՄ գործառութային ոլորտներից, օրինակ.

  • ՏԻՄ-ի օրենսդրություն,
  • Ռազմավարական պլանավորում և առաջնորդություն,
  • Ծառայությունների մատուցում,
  • ԶԼՄ-ների և ընտրազանգվածի հետ կապեր (PR),
  • Ֆինանսական պլանավորում,
  • Վարչական կառավարում,
  • Մասնակցային և թափանցիկ կառավարում:

Սույն մրցույթն իրականացվում է "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ի կողմից` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս"  "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն” ՀԿ-ի հետ համատեղ:

"ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության (ՔՀՏԻԱ) քառամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից:

Սույն մրցույթի արդյունքում կձևավորվի փորձագետ-դասընթացավարների (ինչպես օրինակ` համայնքային իրավաբանների, ֆինանսիստների, հասարակայնության հետ կապերի մասնագետների, կադրերի պատասխանատուների և այլոց) երեք խումբ` Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում: Նրանց համար կանցկացվեն դասընթացավարների վերապատրաստում (ToT) և կողմնորոշիչ դասընթացներ (ս/թ. մարտ ամսին)` իրենց մասնագիտություններին համապատասխան: Ակնկալվում է, որ վերը նշված դասընթացներն անցնելուց հետո այդ փորձագետ-դասընթացավարները դասընթացներ կվարեն ՏԻՄ-երի ներկայացուցիչների համար այս ծրագրի երկրորդ փուլի ժամանակ (2012թ.-ի հոկտեմբեր -- 2013թ.-ի սեպտեմբեր):

Փորձագետ-դասընթացավարների ընտրության ընթացքում հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.

  • ՏԻՄ համակարգի և գործառույթների իմացությունը,
  • դիմորդի փորձը համայնքային ծառայությունների և նմանատիպ այլ նախաձեռնությունների իրականացման ոլորտում,
  • դիմորդի ոլորտային փորձառությունը, ինչպես օրինակ` համայնքային իրավաբանների, ֆինանսիստների, հասարակայնության հետ կապերի մասնագետների, կադրերի պատասխանատուների և այլոց,
  • դիմորդի դասընթաց վարելու փորձը խրախուսվում է:

Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 6-ը, ժամը 17:00 լրացնել դիմում-հայտի ձևաչափը և ուղարկել էլ. հասցեով կամ հանձնել հետևյալ կազմակերպություններին.

  • Հայաստանի հարավային մարզեր (Սյունիք, Վայոց Ձոր)` "Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ի գրասենյակ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, 3201 Խորենացի 41 հասցեով, էլ. հասցե`gumiso@gumiso.am, հեռ.` (0284) 22319, 22317   
  • Հայաստանի կենտրոնական մարզեր (Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Արմավիր) և քաղաք Երևան՝ ՔԶՀՀ-ի գրասենյակ  ՀՀ, ք. Երևան, 0019, Պռոշյան 11/5 հասցեով, էլ. հասցե` cdpf@cdpf.am, հեռ.`(010) 586012, 586013,  
  • Հայաստանի հյուսիսային մարզեր (Տավուշ, Լոռի, Շիրակ)՝ ՀԿ կենտրոն-ի գրասենյակ,  ՀՀ, ք. Վանաձոր, Գարեգին Նժդեհ 14 հասցեով , էլ. հասցե` ngoc@ngoc.am, հեռ.` (0322) 43315:

Միայն մրցույթ-հրավերի պահանջներին համապատասխանող թեկնածուները կտեղեկացվեն և հրավիրվեն հարցազրույցի: Մասնակիցների վերջնական ընտրությունը կկայացվի մինչև ս/թ. փետրվարի 15-ը:

Ծրագրի ընթացքի և մանրամասների համար կարող եք դիմել "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագրի ղեկավար՝ Աննա Ավետիսյանին, էլ. փոստ՝ anna@gumiso.am, annagor12@yahoo.com, հեռախոս՝ (0284) 22317, 22319, բջջ. 094 195524:

Հայտարարության ամբողջական տեքսը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ:

Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր

1. Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ: Մրցույթի մանրամասներին  կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

2. Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Արտաքին գործերի և համագործակցության գրասենյակը հրավիրում է ծրագրային դիմում-հայտեր ներկայացնել Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի համար Կովկասում և Կենտրոնական Ասիայում, սկսած 2012թ-ի ապրիլի 1-ից: Ծրագրի մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով` http://ukinarmenia.fco.gov.uk/en/about-us/working-with-armenia/embassy-projects/conflict-bid-12.

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Դիմում-հայտերի ընդունում ԶԼՄ-ների և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտներում

1. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը ի աջակցություն լրատվամիջոցներին, լրատվամիջոցների խնդիրները բարձրացնող և այդ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, առցանց լրատվամիջոցների, անցկացնում է մրցույթ լրատվամիջոցների դաշտում նոր կազմակերպությունների հայտնաբերման և հզորացման նպատակով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012 թ. փետրվարի 22-ը, ժամը 17.00: Իսկ, փետրվարի 8-ին ժ. 15.00-ին, Կոնգրես հյուրանոցի Միացյալ դահլիճում կկազմակերպվի տվյալ մրցույթի հետ կապված պարզաբանող հանդիպում/սեմինար:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.osi.am/announcements.asp.

2. Սկոլ հիմնադրամը հայտարարում է 2013 թ-ի սոցիալական ձեռնակատիրության համար դիմում-հայտերի ընդունում. Սկոլ մրցանակը տրվում է ամեն տարի այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են սոցիալական ձեռնակատիրությամբ և որոնք լուծում են աշխարհի առավել արդիական, հրատապ խնդիրները: Մրցանակը տրվում է որպես հիմնական դրամաշնորհային աջակցություն 3 տարի ժամկետով, ի հավելումն սոցիալական ձեռնակատիրությանը տրվող անկանխիկ պարգևից, որը ներկայացվում է ամեն գարուն Սկոլ աշխարհի ֆորումի ժամանակ:

Այս դրամաշնորհային հնարավորությանը դիմելու համար կազմակերպությունները առաջին հերթին պետք է իրենց իրավասությունը ստուգեն Սկոլ հիմնադրամի կայքում: Եթե հայտատուն համապատասխանում է, ապա նոր միայն կարող է լրացնել առցանց դիմումը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ.-ի մարտի 1-ն է:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: