Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Փոքր դրամաշնորհային ծրագիր

Փոքր Դրամաշնորհային Ծրագիր (ՓԴԾ)


Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր 

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը (ՔՇՊԱԾ) հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին  (Հայաստանում գրանցված ոչ կառավարական և շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություններ, ներառյալ ՀԿ-ներ, հիմանդրամներ, իրավաբանական անձանց միություններ) դիմում-հայտեր  ներկայացնել Փոքր Դրամաշնորհայիին Ծրագրի շրջանակներում (ՓԴԾ):  

ՔՇՊԱԾ-ը սկսել է իր գործունեությունը 2004թ.-ի սեպտեմբերից: ՔՇՊԱԾ-ի նպատակն է հզորացնել Հայաստանյան, ոչ կառավարական և շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպությունների շահերի պաշտպանության կարողությունները տարաբնույթ դրամաշներհների և տեխնիկական աջակցության ծրագրերի  միջոցով:  

ՓԴԾ -ի նպատակն է աջակցել Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են  հզորացնելու և խթանելու հետևյալ ոլորտները`

  • Քաղաքացիական շահերի պաշտպանություն
  • Հանրային մասնակցություն
  • Դիտորդական խմբի գործունեություն
  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Իրավաբանական աջակցություն

ՓԴԾ -ի շրջանակներում ՔՇՊԱԾ-ը նախատեսում է տրամաադրել մինչև 7 դրամաշնորհ` յուրաքանչյուրը մինչև 3,500,000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Սույն դրամաշնորհի շրջանակներում ներկայացված բոլոր ծրագրերը  պետք է ավարտված լինեն մինչև  2010 թ.-ի մայիսի 1-ը:

Դիմում-հայտերի ընդունման և վերանայման վերջնաժամկետները հետևյալն են`

Ընդունման վերջնաժամկետ  Վերանայման ամսաթիվ 
Հուլիսի 20, 2009թ., ժամը` 16:00    Հուլիսի 31, 2009 թ. 
Սետեմբերի 21, 2009թ., ժամը` 16:00      Սեպտեմբերի 30, 2009 թ. 
Դեկտեմբերի 14, 2009թ., ժամը` 16:00      Դեկտեմբերի 23, 2009 թ.   


Ընդունման վերջնաժամկետից ուշ ստացված բոլոր դիմում-հայտերը կանցնեն կվերանայման հաջորդ փուլ:

Կազմակերպությունները կարող են միևնույն ժամանակահատվածում իրականացնել միայն մեկ ծրագիր ՓԴԾ -ի շրջանակներում:

Տիտղոսաթեր

-Կազմակերպության անվանումը     
-Կազմակերպության անվանման հապավումը (եթե առկա է)    
-Ծրագրի անվանումը    
-Ծրագրի սկիզբ/ավարտ (օր/ամիս/տարի)    
-Ծրագրի տևողությունը
-Ծրագրի իրականացման վայրը (մարզ, քաղաք)
-Կազմակերպության ղեկավար (անուն, հեռախոս, էլ-փոստ)    
-Ծրագրի ղեկավար (անուն, հեռախոս, էլ-փոստ)    
-Դիմորդ կազմակերպության ներկայիս հասցեն (քաղաք, փողոց, հեռախոս, ֆաքս և էլ-փոստ )    
-ՔՇՊԱԾ-ից պահանջվող բյուջեն `ՀՀ դրամով
-Ծրագիրն իրականացնող կազմակերպության ներդրումը` ՀՀ դրամով (ոչ պակաս,  քան 5%)
-Ծրագրի ընդհանուր բյուջեն` ՀՀ դրամով (ներառյալ ներդրումը)      
-Ի՞նչ աղբյուրներից եք տեղեկացել սույն Դրամաշնորհի մասին: Խնդրում ենք նշել` 
Քաունթերփարթի վեբ կայք
Էլեկտրոնային փոստով (mailing list)
Լրատվամիջոցներ (նշել անվանումը) _____________________
ՀԱՀ Էլեկտրոնային ցանկ ցանց
Գործընկերներ, բարեկամներ, ընկերներ
Այլ նշել ____________________
                                                    

Ծրագրի Առաջարկի Ձևաչափ

Ծրագրի առաջարկը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը (ոչ ավել, քան 4 էջ, առանց հավելվածների)

1. Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում`
•    Ո՞րն է հասցեագրվող հիմնախնդիրը (-ները)
•    Ինչու՞ եք գտնում, որ Ձեր կազմակերպությունը լավագույնն է սույն ծրագիրն իրականացնելու համար`
ա) Կազմակերպության համապատասխան առաքելությունը
բ) Կազմակերպության համապատասխան փորձը (նախկինում իրականացված ծրագրի (ծրագրերի) անվանումը և տևողությունը, ծրագրի համառոտ նկարագրությունը, դոնոր կազմակերպություն (անուն, հեռախոս, էլ-փոստ, ներկայացուցիչ), գործընկեր կազմակերպությունների (եթե առկա են) (անուն, հեռախոս, էլ-փոստ, ներկայացուցիչ):
2. Ծրագրի նպատակը  և ակնկալվող արդյունքները
3. Նպատակներին հասնելու համար նախատեսված գործողությունները /ռազմավարությունները (ներառյալ Գանտի աղյուսակը)
4. Շահառուները և թիրախ խումբը
5. Ծրագրի վերահսկման ռազմավարությունը
6. Ներկայացնել առաջարկվող աշխատակազմը` լրիվ ու կես դրույքով աշխատողներին ու նրանց պարտականությունները, մասնավորապես նշել ծրագրի գործողությունների համար պատասխանատու աշխատակազմի անդամների պաշտոններն ու հմտությունները/ կարողությունները (հատկապես, աշխատակազմի անդամների աշխատանքային փորձի և մասնագիտական գիտելիքների մասին) (ներառյալ աշխատակազմի համառոտ  կենսագրականները և աշխատանքային նկարագրերը)
7. Բյուջե և բյուջեի նկարագրություն       

Նշում.  Բյուջեն պետք է արտացոլի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ  ռեսուրսները: Բյուջեի նկարագրությունը պետք է պարունակի մանրամասներ, թե ի՞նչ տիպի ռեսուրսներ են անհրաժեշտ, մեկ միավորի արժեքն ու գնի հիմնավորումը: Սույն  դրամաշնորհի ներքո թույլատրվող ծախսերը կարող են ներառել ծրագրային ծախսեր, սարքավորումներ, անձնակազմի և վարչական ծախսեր: Դիմորդ կազմակերպությունը պետք է ներկայացնի հիմնավորում ներկայացված ծախսերի վերաբերյալ, մասնավորապես ծրագրի համար ձեռք բերվող միջոցների և գրասենյակի վարձակալման ծախսեր:

Ծրագրային ծախսեր. ներառում են նախատեսված գործողությունների իրականացման համար կատարվող գլխավոր քայլերի հետ կապված ծախսերը: Դրանք ծրագրի իրականացման, վերահսկման/մոնիտորինգի, տպագրությունների, գրականության գնման, ուսուցման նյութերի, սեմինարի համար անհրաժեշտ պիտույքների և այլ ծախսեր են:

Սարքավորումները/Կահուք. ներառում են համակարգիչների, տպիչների և այլ գրասենյակային սարքավորունմերի/կահույքի գնման կամ վարձակալության ծախսերը: Սարքավորունմերի/կահույքի ծախսերը չպետք է գերազանցեն հայցվող բյուջեի 10%-ը: Դրանք պետք է բավականին լավ հիմնավորված լինեն ծրագրի ընդհանուր արդյունավետության համատեքստում:

Անձնակազմը ներառում է լրիվ ու կես դրույքով աշխատող անձնակազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված փորձագետների աշխատավարձեր: Աշխատավարձը կարող են վճարել ՄԻԱՅՆ առաջարկվող ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների դիմաց և աշխատակազմի հետ կապված ծախսերը պետք է բավականին լավ հիմնավորված լինեն: Անձնակազմի ծախսերը չպետք է գերազանցեն հայցվող բյուջեի 15%-ը:

Վարչական ծախսերը ներառում են ծրագրի իրականացման (գրասենյակի վարձ, ֆաքս, ինտերնետ), կոմունալ ծառայությունների (էլեկտրոէներգիա, ջրամատակարարում, և այլն), տպագրական/ պատճենահանման (թուղթ, տոներ, ծրարներ և այլն) ծախսեր: Վարչական ծախսերը չպետք է գերազանցեն հայցվող բյուջեի 10%-ը:

Հավելվածներ`
Ա) Գանտի աղյուսակ/Աշխատանքային պլան (անգլերեն տարբերակ) (save only)
Բ) Բյուջե (անգլերեն տարբերակ) (save only)
Գ) Բյուջեի նկարագրություն (անգլերեն տարբերակ) (save only)
Դ)Կազմակերպության կանոնադրության էջերի պատճեն, որտեղ նշված են կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Ե) Աշխատակազմի համառոտ կենսագրականները և աշխատանքային նկարագրերը

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ՔՇՊԱԾ-ը ներկայացված դիմում-հայտի շրջանակներում դիմորդ կազմակերպություններից  պահանջում է նվազագույնը 5% ներդրում (կանխիկ կամ կազմակերպության ներդրում):

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր դիմում-հայտերը հետևյալ չափանիշների հիման վրա`
1.    Ծրագրի նկարագիր ....................................................................................70%
2.    Բյուջե ..........................................................................................................20%
3.    Աշխատակազմի կարողություններ ..........................................................10%

Այն դիմում-հայտերը, որոնք չեն համապատասխանում սույն փաստաթղթում նշված պահանջներին, չեն անցնի գնահատման փուլ:

Դիմում-հայտերը և դրանց հետ ներկայացված փաստաթղթերը ետ  չեն վերադարձվի:

Ընտրված կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրեր, որոնցում կնշվեն ծրագրի իրականացման ժամկետները և պայմանները, ինչպես նաև կողմերի պարտականությունները:

ՄԻԱՅՆ ընտրված կազմակերպությունները կտեղեկացվեն:

Դիմում-հայտի  ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿԸ պետք է ներկայացվի Քաունթերփարթ ինթերնեշնլի գրասենյակ հայերեն կամ անգլերեն լեզվով, ստորագրված և կնքված կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև դիմում-հայտի  էլեկտրոնային տարբերակը:

Հայերեն լեզվով դիմում-հայտ ներկայացրած կազմակերպություններից, ընտրվելու դեպքում,  կպահանջվի ներկայացնել Ծրագրի համառոտ բովանդակության ու Բյուջեի անգլերեն տարբեակները:

Դիմում-հայտերն ընդունվում են հետևյալ հասցեով `

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչություն
Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր
ք. Երևան, Սարմենի փողոց 35 (նախկին Ջրաշատ փողոց.), ՀՀ
Հեռ./ֆաքս (374 10) 589535, 524365

Սույն դիմում-հայտի վերաբերյալ հարցերով դիմել  ՔՇՊԱԾ դրամաշնորհների ղեկավար Անի Մելիքյանին  հետևյալ հեռախոսահամարներով`  (374 10) 589535, 524365 կամ ani@counterpart.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում-հայտ ներկայացնելու հրավերի և հայտաձևի էլեկտրոնային տարբերկաը կարելի է բեռնել այստեղ` հայերեն տարբերակ, անգլերեն տարբերակ (save only):

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: