Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Քաղաքացիական հասարակության օր Սիրահարների այգում
2009թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց "Քաղաքացիական հասարակության օրը", որին նվիրված տոնակատարությունը տեղի ունեցավ Երևանի Սիրահարների այգում:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանում առաջին անգամ տեղական հասարակական կազմակերպությունները և շահագրգիռ այլ կառույցներ միավորվեցին տոնելու Քաղաքացիական հասարակության օրը` դրանով իսկ սկիզբ դնելով նոր ամենամյա ավանդույթի ձևավորմանը:

Քաղաքացիական հասարակության օրվա նպատակն է նպաստել հայաստանյան հասարակության շրջանում քաղաքացիական հասարակության գաղափարի տարածմանն ու զարգացմանը:

Այս տարի Քաղաքացիական հասարակության օրը նշանավորվեց "Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով" լուսանկարների ցուցահանդեսով, մրցանակաբաշխությամբ և համերգով: Միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեցին քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:

"Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով" ցուցահանդեսի նպատակն էր հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին արտահայտել իրենց պատկերացումները քաղաքացիական հասարակության մասին և ներկայացնել դրանք լայն հանրության ուշադրությանը: Արդյունքում մրցույթին ներկայացվեցին 12-ից 60 տարեկան պրոֆեսիոնալ և ոչ-պրոֆեսիոնալ լուսանկարիչների 204 լուսանկարներ, որոնք արտացոլում էին հեղինակների վերաբերմունքը Հայաստանում քաղաքացիական հասարակության վերաբերյալ, դրա ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Լուսանկարները գնահատելու և իրենց հեղինակավոր կարծիքն ասելու համար կազմվել էր 5 հոգուց բաղկացած ժյուրի: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Զավեն Սարգսյանը (Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն), Հակոբ Բերբերյանը (լուսանկարիչ-լրագրող), Արզուման Հարությունյանը (Աուդիովիզուալ լրագրողների միության նախագահ), Նազենի Հովհաննիսյանը (դերասանուհի), Արփի Վարդանյանը (Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն): Ժյուրին նախապես դիտեց և ըստ սահմանված չափանիշների գնահատեց բոլոր լուսանկարները, հնչեցին տարբեր կարծիքներ, ընտրվեցին Քաղաքացիական հասարակությունը պատկերող լավագույն լուսանկարները, ապա` առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացած լուսանկարները: Առաջին մրցանակին արժանացավ Լիլիան Գալստյանի "Անվերնագիր" լուսանկարը, երկրորդ մրցանակը կիսեցին Կարեն Մինասյանի "Հարսանեկան հանդես ԼՂՀ-ում" և Նազիկ Արմենակյանի "Վաստակած հանգիստ" լուսանկարները, երրորդ մրցանակին արժանացան Հայկ Բիանջյանի "Հենց այսպես էլ ապրում ենք", Ռասմիլա Ալավերդյանի "Մոսկվա կինոթատրոն, բոլորի համա՞ր" և Սարգիս Վիրաբյանի "Անվերնագիր" լուսանկարները:

Տոնակատարության պաշտոնական մասը սկսվեց ժամը 13:00 համերգային ծրագրով, որում մասնակցեցին "Փարոս" երգչախումբը, Նարեկ Մարգարյանը, "Another story" ռոկ-խումբը, Նաիրա Մանուչարյանը, Դավիթ Խաչատրյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Մարգար Եղիազարյանը և Մհեր Մանուկյանը:

Համերգային ծրագրի ընթացքում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ՔԶՀՀ տնօրենը և մրցույթի ժյուրին ներկայացրեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը մեր երկրի համար, ինչ նպատակ է հետապնդում ՔՀՕ-ն, լուսանկարների մրցույթը, ինչպես է ժյուրին գնահատել աշխատանքները և ինչպես են ընտրվել մրցանակային լուսանկարները:

Այգու բոլոր այցելուները ստանում էին "Քաղաքացիական հասարակությունը մենք ենք" խորագրով կրծքանշաններ, իսկ մանուկները` "Հանուն քաղաքացիական հասարակության" խորագրով փուչիկներ: ՔԶՀՀ կամավորները գրեթե յուրաքանչյուր այցելուին տեղեկացնում էին տոնական միջոցառման մասին, պատմում լուսանկարների մրցույթի անցկացման նպատակը, բացատրում, թե ինչ խորհուրդ ունի այն:

Ամբողջ օրվա ընթացքում ՔԶՀՀ կողմից կազմակերպվել է դրամահավաք, որի նպատակն եր ցույց տալ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր փոքրիկ, բայց շատ կարևոր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Դրամահավաքի արդյունքում մեզ հաջողվեց հավաքել 123’000 դրամ: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ մեր հասարակությույնը պատրաստ է աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ամրապնդմանը և զարգացմանը: Կուտակված գումարները օգտագործվելու են քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման համար:

Տոնական միջոցառման կազմակերպման ընթացքում մեզ աջակցել են "Օֆիս Պրո" ՍՊԸ-ն, "Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության" ՀԿ-ն, "Պողոսյան պարտեզներ" ՍՊԸ-ն, "Հայկական Մեդիա Խումբ" ՀԿ-ն, "Ռադիո Հայ" և "Սիթի FM" ռադիոընկերությունները, "Կոդակ" ֆոտո ծառայությունը, Ա1+, Photo.am և 35mm.am կայքերը: 
Կազմակերպչական հարցերում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան նաև ՔԶՀՀ-ի 30-ից ավելի կամավորները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ինչպես նախապատրաստման, այնպես էլ ողջ տոնակատարության անցկացման ընթացքում:

Քաղաքացիական հասարակության օրը լայնորեն լուսաբանվել է հեռուստատեսությամբ, ռադիոյով և էլեկտրոնային ԶԼՄ-ներով, որոնց շարքում են` Կենտրոն, Երկիր մեդիա, Միր և Հայ TV հեռուստաալիքները, Հանրային ռադիոն, Արմինֆո լրատվական գործակալությունը, www.armenianow.am, www.panorama.am, www.aysor.am, www.vestnikkavkaza.com, www.hayinfo.am, www.redtram.com և մի շարք այլ ինտերնետային կայքերը:

ՔԶՀՀ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում միջոցառմանն աջակից բոլոր անհատներին և կազմակերպություններին, մասնակիցներին և հյուրերին` ցուցաբերած օժանդակության համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս նախաձեռնությունը: Մենք հուսով ենք, որ հաջորդ տարի Քաղաքացիական հասարակության օրը կհավաքի էլ ավել մարդկանց և կազմակերպությունների և Դուք կլինեք դրանց թվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: