Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Ֆոնդահայթայթման պատմությունների հավաքագրում

Ընդհանուր նկարագրություն

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) նախաձեռնում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված ֆոնդահայթայթման (ֆանդրեյզինգի) նախաձեռնությունների մասին պատմությունների հավաքագրում:

Ֆոնդահայթայթման պատմությունների հրապարակումը նախ և առաջ նպատակ ունի խրախուսել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) բազմազանեցնել իրենց ֆինանսական աղբյուրները և օգտվել ֆոնդահայթայթման արդեն իսկ առկա փորձից: Ներկայումս ավանդական դրամաշնորհային ֆինանսավորման նվազման և նոր` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական գործընկերության և բարեգործության գաղափարների տարածման գործոններից ելնելով` հայաստանյան ՔՀԿ-ների համար ֆոնդահայթայթման այլընտրանքային մեթոդների կիրառումը դառնում է ֆինանսական կայունության ապահովման կարևոր միջոց: Ընդ որում, ֆինանսական կայունությունը ներկայիս հասարակական սեկտորի համար գոյատևման ու զարգացման նախապայման է, քանի որ ցանկացած կազմակերպություն իր առաքելության իրականացման համար պետք է ի վիճակի լինի կատարել հիմնական գործառնական ծախսերը, պահել համապատասխան մարդկային ռեսուրսներ, ձեռք բերել հիմնական միջոցներ:

Որպես հարակից արդյունք` ակնկալվում է, որ ֆոնդահայթայթման պատմությունների հրապարակումը կնպաստի նաև նվիրատվության մշակույթի և ֆոնդահայթայթման նոր գաղափարների տարածմանը պոտենցիալ նվիրատուների` պետական մարմինների, առևտրային կառույցների և լայն հասարակության շրջանում: Մասնակից ՔՀԿ-ներին այս հրապարակումը կօգնի հանրայնացնել ֆոնդահայթայթման իրենց նախաձեռնությունները և իրենց կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկատվություն տարածել:

Մասնակցության պայմանները

Ձեր կողմից իրականացված ֆոնդահայթայթման պատմությունները կարող եք ներկայացնել ազատ ոճով, առավելագույնը 2 էջի սահմաններում: Ֆոնդահայթայթման նախաձեռնության նկարագրությունը պետք է անդրադառնա հետևյալ առանցքային կետերին.

  • Նախաձեռնության նպատակը,
  • Ֆոնդահայթայթման ինչ մեթոդներ և այլ հարակից գործիքներ (իրազեկում, քարոզչություն, հանդիպում) են օգտագործվել նախաձեռնության իրականացման համար,
  • Նախաձեռնության ընթացքում հանդիպած խոչընդոտները և դրանց հաղթահարման եղանակները,
  • Նախաձեռնության արդյունքները:

Պատմությունը կազմելիս խնդրում ենք նաև հաշվի առնել, որ տվյալ ենթատեքստում ֆոնդահայթայթում ասելով հասկանում ենք դրամական, նյութական եւ մարդկային ռեսուրսների հավաքագրում` կազմակերպության գործունեության ապահովման եւ առանձին ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով, ընդ որում հաշվի կառնվեն միայն դրամաշնորհային ֆինանսավորումից դուրս ֆոնդահայթայթման վերաբերյալ պատմությունները (օրինակ` հովանավորություն, դրամահավաքի միջոացռումներ, ցուցահանդես-վաճառք և այլն):

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել կից հայտը և ուղարկել tamara@cdpf.am (cc: cdpf@cdpf.am) էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 20-ը: Ընտրված հայտատուներին որոշակի ժամկետում կխնդրվի ուղարկել իրենց ֆոնդահայթայթման պատմությունները: Նամակի առարկայի դաշտում (subject) նշել “Fundraising Story”:

Հարցերի դեպքում դիմեք Թամարա Երնջակյանին  (010) 519027 , 589535 հեռախոսահամարներով կամ վերոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Պատմությունների ընտրության կարգը

Պատմությունների հավաքագրումից հետո ձևավորվելու է ընտրող խումբ, որի կողմից մշակված չափանիշներով կընտրվեն լավագույն պատմությունները: Ընտրված պատմությունները կտեղադրվեն www.cdpf.am վեբկայքում, իսկ հետագայում հնարավոր է նաև համապատասխան գրքույկի տպագրություն:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: