Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հիշեցում - "Ծրագրի առաջարկի շարադրում" դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ աշխատակիցներին, ինչպես նաև այն անհատներին, որոնք ցանկանում են բարելավել և զարգացնել ծրագրի առաջարկի շարադրման իրենց հմտությունները: Դասընթացը հատկապես օգտակար կլինի այն մասնակիցների համար, որոնք արդեն ունեն որոշակի ծրագրային գաղափար և դրա հիման վրա ցանկանում են ձևակերպել ծրագրի մրցունակ առաջարկ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • կկարողանան թվարկել ծրագրի առաջարկի հիմնական բաղադրիչները,
  • հնարավորություն կունենան մշակել ծրագրի առաջարկի առանձին մասեր,
  • ձեռք կբերեն ծրագրի առաջարկի ներկայացման որոշ փորձառություն:
Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, դերախաղ):

Դասընթացը վարում է ՔԶՀՀ կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանը, որը ինչպես անմիջական ծրագրերի առաջարկների մշակման, այնպես էլ այդ ոլորտում հասարակական կազմակերպություններին դասընթացների ու խորհրդատվությունների տրամադրման բազմամյա փորձ ունի:

Դասընթացը հաջողությամբ ավարտած 
(առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) 
անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունն է երեք օր, օրական 3 ժամ:
Դասընթացը տեղի կունենա փետրվարի 16-17-18-ին, ժամը 14.00-17.30, Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության արժեքը

Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի անդամ կազմակերպությունների համար դասընթացը ԱՆՎՃԱՐ է: Մեկ կազմակերպությունից անվճար կարող են մասնակցել առավելագույնը երկու ներկայացուցիչ:

Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչների համար մասնակցության արժեքը մեկ հոգու համար 25300 դրամ է (առանց ԱԱՀ-ի): Գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի ընդմիջումները:

Ուշադրություն. առաջին հինգ գրանցվողները կստանան 5% զեղչ:
Նույն կազմակերպությունից դասընթացին մեկից ավելի անձանց 
մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 
10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

Գրանցման կարգը

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել էլեկտրոնային փոստով` tatevik@cdpf.am հասցեով, կամ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` Երևան, Ջրաշատ 35 հասցեով մինչև փետրվարի 12-ը:

Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: