 |
Աշխատանքի հնարավորություն |
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ... |
ավելին |
|
|
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա |
Ընդհանուր նկարագիր
Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են
անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն
այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք
կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը
բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ
առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների
մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ
միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ
գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն
գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ
չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության
տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:
Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական
ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը,
որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ
կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի
լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի
տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և
ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:
... |
ավելին |
|
|
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր |
Թրանսփարենսի
Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության
հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության,
Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական
հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:
... |
ավելին |
|
|
Արխիվ |
|
|
|
|
 |
Նորությունները էլ. փոստով
|
|
|
|
 |
|
|
 |
 |
Թափուր աշխատատեղի հայտարարություն |
 |
Պաշտոն՝ Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ադմինիստրատոր Զբաղվածություն՝ 8 ժամ
Սկիզբ՝ անմիջապես
Ժամկետ՝ 11 ամիս
Վայր՝ Երևան, Հայաստան
Ընդհանուր նկարագիր
Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան ներկայացչությունը (ՔԻ) Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) հետ համատեղ “Ես Քաղաքացի” (i-CAB) ծրագրի շրջանակներում ստեղծում է քաղաքացիների տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն, որը կոչված է աջակցել Երևանի քաղաքացիներին համայնքային խնդիրների, դրանց վերաբերյալ դիմումների և նամակների ներկայացման գործընթացներում, համատիրությունների և հանրային ծառայությունների հետ առնչվող խնդիրների լուծմանը`խորհրդավության և տեղեկատվության տրամադրման միջոցով:
Այս նպատակով մենք հավաքագրում ենք կենտրոնի ադմինիստրատոր, որը կհամակարգի կենտրոնի աշխատանքները, կպատասխանի հեռախոսազանգերի, խորհրդատվություն կտրամադրի կենտրոնի այցելուներին և կաջակցի կենտրոնի խորհրդատուների աշխատանքներին։
Հիմնական պարտականությունները
- Ապահովել կենտրոնի անխափան աշխատանքը
- Ապահովել այցելուների հայցերի ընդունումը, գրանցումը և լուծումը` հեռախոսով և տեղում (կենտրոնում)
- Տեղեկություններ տարածել կենտրոնի վերաբերյալ և ներգրավել նոր այցելուներ
- Իրականացնել կենտրոնի նամակագրությունը
- Պլանավորել և կառավարել կենտրոնի աշխատակազմի և հանդիպումների ժամանակացույցը
- Ադմինիստրատիվ աջակցություն տրամադրել կենտրոնի խորհրդատուներին
- Ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, դրանց համապատասխանությունը կենտրոնի պահանջներին և հետագա պահպանումը
- Պատրաստել և ՔԶՀՀ-ին տրամադրել հաշվետվություններ կենտրոնի աշխատանքների վերաբերյալ, այդ թվում վիճակագրական տվյալներ կենտրոնի այցելուների և հայցերի վերաբերյալ
- Ապահովել դիմողների հայցերի վերաբերյալ տեղեկությունների պահպանումը և թարմացումը
- Համակարգել կենտրոնի գործառնության հետ կապված խնդիրները
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն իրավունքի բնագավառում և/կամ աշխատանքային փորձ որպես նմանատիպ կենտրոնի ադմինիստրատոր
- Առնվազն 2 տարվա փորձ նմանատիպ պաշտոնում
- Փորձառությունը համայնքային խնդիրների, համատիրությունների և հանրային ծառայությունների ոլորտում ցանկալի է
- Գերազանց հայերենի իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Գերազանց միջանձնային հմտություններ, ներառյալ համբերատարություն, լսելու ունակություն և հարգալից վերաբերմունք այցելուների նկատմամբ
- Անհատական և թիմային աշխատանքի ունակություն
- Համակարգչի, մասնավորապես MS Office (Word, Excel, Access, PowerPoint, Outlook) և համացանց, և գրասենյակային սարքավորումների (տպիչ, պատճենահանող սարք, սկաներ) օգտագործման հմտություն
Դիմելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը icab@cdpf.am էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2010թ. փետրվարի 17-ը, ժամը 18։00։ |
|
|
|
 |
|
 |
|
 |
|
Մեր հասցեն՝ Հայաստան, Երևան 0025, Չարենցի փող., 1 շենք, 2-րդ հարկ, 208 սենյակ
Հեռախոս/Ֆաքս՝ +374 10 576670 Էլ. փոստ՝ cdpf@cdpf.am
|
|
|