Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հիշեցում - "Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում" դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)

հրավիրում է ձեզ մասնակցել

Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում

դասընթացին

Դասընթացի նկարագիրը

Ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը հանդիսանում է ծրագրերի պլանավորման, իրականացման և կառավարման անբաժանելի մասը: Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին եւ մոնիտորինգի ու գնահատման ոլորտներում ներգրավված աշխատակիցներին, ինչպես նաև այն անհատներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունակությունները ծրագրի մոնիտորինգի ու գնահատման բնագավառում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

-         կծանոթանան ծրագրի կառավարման ցիկլին և յուրաքանչյուր փուլում մոնիտորինգի ու գնահատման դերին,

-         կտարբերակեն մոնիտորինգի և գնահատման տեսակները,

-         կկարողանան մշակել մոնիտորինգի հարցերը և ցուցանիշները,

-         կթվարկեն մոնիտորինգի և գնահատման ընթացքի քայլերը,

-         կծանոթանան մոնիտորինգի և գնահատման ընթացքում կիրառվող` ինֆորմացիայի հավաքագրման մեթոդներին,  

-         կհասկանան մոնիտորինգի եւ գնահատման տարբերությունները:

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, գործնական վարժություններ):

Դասընթացը վարում է ՔԶՀՀ մոնիտորինգի ու գնահատման մասնագետ Դիանա Տեր-Ստեփանյանը, որը բազմամյա փորձ ունի որպես մոնիտորինգի ու գնահատման մասնագետ, իրականացրել է մի քանի տասնյակ ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման աշխատանքներ, այդ ոլորտում վարել է դասընթացներ և խորհրդատվություններ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն  մասնակցության հավաստագրեր:

 

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունն է երեք օր, օրական 3 ժամ: Դասընթացը տեղի կունենա մարտի 2-3-4-ին, ժամը 14.00-17.30, Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

 

Մասնակցության արժեքը

Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի անդամ կազմակերպությունների համար դասընթացը ԱՆՎՃԱՐ է: Մեկ կազմակերպությունից անվճար կարող են մասնակցել առավելագույնը երկու ներկայացուցիչ:

Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչների համար մասնակցության արժեքը մեկ հոգու համար 25300 դրամ է` առանց ԱԱՀ-ի (30360 դրամ ԱԱՀ-ով): Գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի ընդմիջումները:

Ուշադրություն. առաջին հինգ գրանցվողները կստանան 5% զեղչ: Նույն կազմակերպությունից դասընթացին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

 

Գրանցման կարգը

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել էլեկտրոնային փոստով` tatevik@cdpf.am հասցեով, կամ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` Երևան, Ջրաշատ 35 հասցեով մինչև փետրվարի 26-ը: Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: