Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հիշեցում՝ Փորձի փոխանակման հանդիպում Ալեքսիս Օհանյանի հետ

Ալեքսիս Օհանյան՝ սոցիալական ձեռներեց

Սոցիալական ձեռներեց Ալեքսիս Օհանյանը ներկայումս գտնվում է Հայաստանում: Նա սիրով ընդունել է Պրոֆեսիոնալներ հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի հրավերքը եւ մարտի 25-ին, ժամը 17:30-ին  Հայաստանյան ՀԿ-ներին ներկայացնելու է սոցիալական ձեռներեցության իր փորձը:  Հանդիպումը տեղի կունենա Ազատության 24/2 հասցեում գտնվող  Եվրասիա միջազգային   համալսարանում, 4-րդ հարկում:

Ալեքսիս Օհանյանը  հայտնի սոցիալական ձեռներեց է: 2007-ին նա հիմնադրեց  Breadpig սոցիալական ձեռնարկությունը/ http://breadpig.com/ /,, քանի որ ցանկանում էր զվարճալի ապրանքներ ստեղծել եւ վաճառել: Ոսկե ցայտաղբյուրներ կառուցելու փոխարեն, նա իր ամբողջ շահույթը նվիրում է դպրոցների կառուցմանը եւ այլ բարեգործական նպատակներով   ստեղծվող Breadpig-ի  ապրանքների արտադրմանը:

Breadpig-ի արտադրած ամենավերջի ապրանքը՝ xkcd գիրքը / http://breadpig.com/ /, որը հայտնի xkcd վեբկոմիկի մասին է, վաճառվել է 25,000 օրինակից : Անցած երկու տարիների ընթացքում Breadpig  մոտ 100,000$ USD է հատկացրել տարբեր բարեգործական նպատակների իրականացմանը:

Ալեքսիս Օհանյանը նաեւ հանդիսանում է հայտնի www.Reddit.com կայքի հիմնադիրը: 2005թ-ին  նա ընկերոջ հետ հիմնադրել է www.Reddit.com էլեկտրոնային կայքը, որը  իրենից սոցիալական մեդիա է հանդիսանում: Այս կայքը հնարավորություն է ընձեռնում հասարակ քաղաքացուն տեղեկանալ բազմաթիվ սոցիալական նորությունների եւ մասնակցել դրանց քննարկմանը: Ավելին, այս կայքը հնարավորություն է տալիս, որ այցելուները իրենք քվեարկեն  եւ որոշեն, թե որ սացիալական խնդիրներն են ավելի  հրատապ ուշադրության արժանի հանրության եւ համապատասխան մարմինների կողմից: Այս կայքը ամբողջ աշխարհում արժանացել է  ամենագործնական դեմոկրատական շարժում առաջացնող կայքերից մեկի կոչմանը:

Ալեքսիս Օհանյանը 2009-ի նոյեմբերին հրավիրվել է համաշխարհային հայտնի TED համաժողովին /www.TED.com/, որտեղ ներկայացրել է իր ստեղծած կայքի դրական արզդեցությունը ամենատարբեր սոցիալական հարցերի լուծման  գործում. 

 http://www.ted.com/talks/alexis_ohanian_how_to_make_a_splash_in_social_media.html

Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք, հաստատելով ձեր մասնակցությունը pfcs.professionals@gmail.com  էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարեք 091 547817 հեռախոսահամարով, Անուշ Դուլգարյանին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: