Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Բաց հասարակության ինստիտուտը հայտարարում է մրցույթ

Մրցույթ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար

 

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար: Մրցույթի նպատակն է օժանդակել հասարակական կազմակերպություններին` հզորացնելով և զարգացնելով իրենց իրավապաշտպան կարողությունները մարդու իրավունքների և խոցելի խմբերի շահերի պաշտպանության (advocacy) ոլորտում:

 

Մրցույթի առաջին փուլում ակնկալվում է հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների (letter of interest) ընդունում: ՀԿ-ները, մինչև 3 էջ հետաքրքրվածության նախնական հայտ-նամակում, պետք է հակիրճ նկարագրեն կազմակերպության առնվազն վերջին մեկ տարվա ունեցած փորձն ու գործունեությունը, խնդիրները որոնց պետք է անդրադարձ կատարվի, առաջարկվող լուծումները` իրենց մեթոդոլոգիայի նկարագրությամբ, ինչպես նաև կազմակերպության մոտակա ծրագրերը` նշելով թե համապատասխան ֆինանսական օժանդակության դեպքում ինչ ձեռքբերումների կհասնեն շահերի պաշտպանության ոլորտում:

 

Առաջարկվող գաղափարները պետք է ուղղված լինեն.

 

  • նպաստելու մարդու իրավունքների գաղափարների տարածմանը հասարակության լայն շերտերում
  • բարձրացնելու տեղեկացվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների և վերջինիս պաշտպանության շուրջ
  • ամրապնդելու համագործակցությունը մարզային և մայրաքաղաքային հասարակական կազմակերպությունների միջև:

 

Հայտ- նամակներում վերհանված խնդիրները կարող են ներառել բայց չսահմանափակվել երեխաների, հատուկ կարիքներով մարդկանց, փոքրամասնությունների, կանանց և հասարակության այլ խոցելի խմբերի  իրավունքների պաշտպանությունը:

 

Նախապատվություն կտրվի երիտասարդ, այլ կազմակերպությունների հետ համագործակցություն ապահովող, համաֆինանսավորում ունեցող և գործունեության մեջ երիտասարդներ ընդգրկող կազմակերպություններին, որոնք հանդես կգան վերնշված ոլորտներում առկա խնդիրների լուծման նորարարական գաղափարներով:

 

Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների հիման վրա ընտրված ՀԿ-ներին կառաջարկվի ներկայացնել առավել մանրամասն մշակված ծրագիր` մինչև 12 ամիս տևողությամբ: Մրցույթի վերջնական հաղթողներին կտրամադրվի դրամաշնորհ` միջինը 8.000 - 10.000 ԱՄՆ դոլար:

 

Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակները պետք է ներկայացվեն ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով տպագիր և էլէկտրոնային տարբերակներով մինչև ապրիլի 30-ը ժամը 17.00:

 

ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակի հասցեն է` Երևան, Թումանյան փողոց. 2-րդ փակուղի, տուն 7/1,  Էլ. փոստի հասցեն` register@osi.am և laura@osi.am

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Լաուրա Գևորգյանին 533862, 536758 հեռ. կամ էլ. փոստով` laura@osi.am:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: