| Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է 2010-2011թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակների մրցույթ: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու գերազանց առաջադիմությամբ և շնորհաշատ, և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են Երևանում և Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ մարզերում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչներին և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական առաջադիմության միջին նիշը առնվազն 4 (չորս) է:
Առավելություն կտրվի հատուկ կարիքներ / հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:
Մրցույթին մասնակցելու համար ահրաժեշտ է. լրացնել Կրթաթոշակի հայտը և ներկայացնել այն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ ՀՀ, ք. Երևան, Ջրաշատ փ., տուն 35 հասցեով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. մայիսի 27-ը։ Հայտի ձևը կարող եք ստանալ վերոնշյալ հասցեից կամ բեռնել ԱՅՍՏԵՂ:
Հետաքրքված անձանց համար կկազմակերպվեն ներածական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար, ինչպես նաև մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Լիլիթ Հովհաննիսյանին հետևյալ հեռախոսահամարներով (374 10) 519027, 589535 կամ lilit@cdpf.am էլ. փոստով:
|