| Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում է Ձեզ մասնակցել "Շահերի պաշտպանության էլեկտրոնային միջոցներ" դասընթացին: Դասընթացի նկարագիրը Տվյալ դասընթացը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավների իրականացման ընթացքում կիրառել նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես ինտերնետը և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցները: Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները. - ՇՊ հիմնական գաղափարը, առցանց ՇՊ առանձնահատկությունները
- Էլեկտրոնային նամակը որպես ՇՊ գործիք
- Ինտերնետային պետիցիաներ
- Բլոգերի և կայքերի օգտագործում ՇՊ համար
- Սոցիալական ցանցերի օգտագործումը ՇՊ նպատակներով (youtube, twitter, facebook)
- SMS քարոզարշավ
- Աշխատանք առցանց լրատվամիջոցների հետ
Դասընթացը վարում է Գայանե Վարդանյանը, որը մի շարք հասարակական կազմակերպություններում աշխատել է որպես շահերի պաշտպանության մասնագետ, ունի քաղաքացիական հասարակության բազմապիսի կառույցներին շահերի պաշտպանության ոլորտում խորհրդատվության ու դասընթացների մատուցման փորձ: Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ): Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: Տևողությունը և վայրը Դասընթացի տևողությունն է մեկ օր, 6 ժամ: Դասընթացը տեղի կունենա հունիսի 12-ին, ժամը 10.00-17.00, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով: Մասնակցության արժեքը Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի անդամ կազմակերպությունների համար դասընթացը ԱՆՎՃԱՐ է: Մեկ կազմակերպությունից անվճար կարող են մասնակցել առավելագույնը երկու ներկայացուցիչ: Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչների համար մասնակցության արժեքը մեկ հոգու համար 18300 դրամ է: Գինը ներառում է բաժանվող նյութերը, ճաշի և սուրճի ընդմիջումները: Ուշադրություն. առաջին հինգ գրանցվողները կստանան 5% զեղչ: Նույն կազմակերպությունից դասընթացին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար: Գրանցման կարգը Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել էլեկտրոնային փոստով Տաթևիկ Մարգարյանին` tatevik@cdpf.am հասցեով, կամ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` Երևան, Ջրաշատ 35 հասցեով մինչև հունիսի 10-ը: |