Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում
ՔԶՀՀ-ն հայտարարում է Հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ ...
ավելին
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
"Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ/ ՀԿ-ն` "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ" /ՔԶՀՀ/-ի և "ՀԿ Կենտրոն Հյուսիս" "Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն" ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է "ՏԻՄ-երի կարողությունների զարգացում" ծրագիրը ...
ավելին
Թափուր աշխատատեղի և ծրագրի հայտերի ընդունման մրցույթի հրավեր
Տեղեկատվության և կապի մասնագետի թափուր աշխատատեղ Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հայաստանյան մասնաճյուղում և Կոնֆլիկտների բազա ծրագրի մրցույթի հրավեր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից  ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Ոչ-առևտրային կազմակերպությունների ֆոնդահայթայթման սկզբունքներ և մեթոդներ

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է ոչ-առևտրային կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են ծանոթանալ ոչ-դրամաշնորհային ֆոնդահայթայթման հնարավորություններին, բարելավել իրենց կարողությունները ալտերնատիվ ֆոնդեր հայթայթելու գործում, օգտագործել նոր եղանակներ և մոտեցումներ` տարբեր կազմակերպություններից ու անհատներից միջոցներ հայթայթելու համար:

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • ոչ-առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրներ և տեսակներ
  • ֆոնդահայթայթում բիզնեսից
  • ֆոնդահայթայթում անհատներից
  • կուլտիվացիայի ցիկլ
  • հատուկ միջոցառումների կազմակերպում

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները: Դասընթացը վարում է Տաթևիկ Մարգարյանը, որը քաղաքացիական հասարակության բազմապիսի կառույցներին ֆոնդահայթայթման ոլորտում խորհրդատվության ու դասընթացների մատուցման նշանակալի փորձ ունի:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունն է երկու օր, ընդհանուր առմամբ` 10 ժամ: Դասընթացը տեղի կունենա հունիսի 22-23-ին, ժամը 10.00-15.30, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության արժեքը

Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի անդամ կազմակերպությունների համար դասընթացը ԱՆՎՃԱՐ է: Մեկ կազմակերպությունից անվճար կարող է մասնակցել մեկ կամ երկու ներկայացուցիչ` կախված գրանցված մասնակիցների ընդհանուր թվից:

Մյուս կազմակերպությունների ներկայացուցիչների համար մասնակցության արժեքը մեկ հոգու համար 26800 դրամ է: Գինը ներառում է բաժանվող նյութերը, ճաշի և սուրճի ընդմիջումները:

Ուշադրություն. առաջին հինգ գրանցվողները կստանան 5% զեղչ: Նույն կազմակերպությունից դասընթացին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

Գրանցման կարգը

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել էլեկտրոնային փոստով Տաթևիկ Մարգարյանին` tatevik@cdpf.am հասցեով, կամ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` Երևան, Ջրաշատ 35 հասցեով մինչև հունիսի 19-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ին՞չ եք կարծում, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դաշտը 2011թ-ին ին՞չ փոփոխություններ է ապրել:
 
Բարելավում
Փոփոխություն չկա
Հետընթաց

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: