| Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ), Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, "Անտարես" ՍՊԸ-ի, ՄԱԿ-ի և մի շարք այլ գործընկերների հետ համատեղ ջանքերով կազմակերպում են ավանդական դարձած Քաղաքացիական հասարակության օրը, որն այս տարի նվիրված է կամավորականությանը: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել կամավորականությանը, որը քաղաքացիական հասարակության և քաղաքացիական մասնակցության հիմքն է, և խրախուսել հանրության մասնակցությունը կամավորական նախաձեռնություններում: Քաղաքացիական հասարակության նվիրված միջոցառումները կանցկացվեն Սիրահարների այգում, սեպտեմբերի 19-ին: Միջոցառումների շարքում նախատեսվում է. - կամավորների հանդիսավոր երթ
- կամավորական աշխատանքների ցուցադրություն
- կամավորականություն թեմայով կարգախոսների մրցույթ
- համերգային ծրագիր
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կազմակերպություններին և անհատներին մասնակցել այս հանդիսավոր օրվան: Միջոցառումը բաց է բոլորի մասնակցության համար: Մասնակցե՛ք երթին, առաջարկե՛ք Ձեր կարգախոսը և հաղթե՛ք մրցույթում: Եթե ցանկանում եք այդ օրը ներկայացնել Ձեր կամ ձեր կազմակերպության կամավորական փորձը, մասնակցել երթին` Ձեր կարգախոսով, կամ որևէ այլ ներդրում ունենալ միջոցառմանը, խնդրում ենք լրացնել և ուղարկել մասնակցության հայտը: Հայտերը կարող են ներկայացվեն cdpf@cdpf.am էլ.փոստով կամ ներկայացվել ՔԶՀՀ գրասենյակ` Երևան, Պռոշյան 11/5 հասցեով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. սեպտեմբերի 10-ը, ժամը 17:00: Lրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել 099 237326 հեռախոսահամարով կամ cdpf@cdpf.am էլ. հասցեով: |