Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ

"People in Need"-ն ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի միավորել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների (մեկնողների և հետ վերադարձողների) լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2010 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ:

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաև վկայականներ և դրամական պարգևներ:

  • 1-ին տեղ`180 հազար դրամ,
  • 2-րդ տեղ` 90 հազար դրամ,
  • 3-րդ տեղ` 45 հազար դրամ:

Ընտրության չափանիշներն են`

  • Հոդվածները, հեռուստա և ռադիոհաղորդումները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2010 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
  • Նյութերը պետք է ներառեն 350- 500 բառ: Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և հիմնված իրական փաստերի վրա:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա (հասցե` ք. Երևան, Իսրաելյան 39/2, I-ին հարկ): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.migrant.am և www.jnews.am ինտերնետային կայքերում: Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով` GNanyan@gmail.com էլ.փոստի հասցեով:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2010 թվականի նոյեմբերի 10-ն է, մինչև ժամը 18:00-ը:

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 18-ին` միգրանտների միջազգային օրը:

Լրացուցիչ տեղեկության կամ հարցերի համար զանգահարել Գալուստ Նանյանին (010) 259 269 կամ (093)100 090 հեռախոսահամարներով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: