Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կրթաթոշակների մրցույթ

"ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ" ՓԲԸ "ԵՐԿՐԻ ՄԱՍՇՏԱԲՈՎ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍԱՆՈՂԻ ՕԳՏԻՆ" ակցիայի շրջանակներում հայտարարում է ուսանողական անվանական միանվագ կրթաթոշակների հայտադիմումների ընդունման մասին:

Ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը, ինչպես նաև՝ հետագայում դիտարկելու այդ ուսանողների ներգրավման հնարավորությունը "ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ" ՓԲԸ:

Հայտերի դիտարկումը կիրականացվի Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի կողմից և ըստ հետևյալ առաջնահերթ չափանիշների` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև Հայտաձևի վրա կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա:

Ներկայացված հայտերից կընտրվեն լավագույն 20 դիմումները: Մինչ վերջնական որոշման կայացումը, Բանկն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմորդներին հրավիրել հարցազրույցի:

Մրցույթին կարող են դիմել ՀՀ պետական և մասնավոր ԲՈւՀ-երի ուսանողները (ՀՀ և արտասահմանյան քաղաքացիներ)`

  • Բակալավրիատի II-IV (կամ առկայության դեպքում` հինգերորդ) կուրսում (պետ. պատվեր կամ վճարովի հիմունքով) սովորող ուսանողները, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ:
  • Մագիստրատուրայի I-II կուրսի (պետ. պատվեր և վճարովի հիմունքով) սովորող ուսանողներ, ովքեր ունեն բացառապես գերազանց կամ առավելագույնը երկու ոչ գերազանց գնահատականներ:
  • Ասպիրանտուրայում սովորող ուսանողներ, ամբիոնի հայցորդներ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. Լրացված հայտաձևը, որը կարելի է բեռնել ԱՅՍՏԵՂ, կամ http://www.areximbank.am/student.doc հասցեից
  2. ստուգման գրքույկի կամ դիպլոմ(ների) (այդ թվում նաև ներդիրների) սքան արված տարբերակները: Բակալավրիատում սովորող ուսանողները ներկայացնում են Ստուգման գրքույկի սքան արված տարբերակը, իսկ մագիստրատուրայում սովորողները՝ բակալավրի աստիճանի դիպլոմի (այդ թվում նաև ներդիրի), ինչպես նաև առկա Ստուգման գրքույկի սքան արված տարբերակները:
  3. լրացուցիչ այլ վկայականներ և դիպլոմներ (առկայության դեպքում),
  4. ինքնակենսագրական,
  5. երաշխավորագրեր (գիտական և/կամ աշխատանքային ղեկավարի, գործընկերոջ կողմից),
  6. անձնագրի սքան արված տարբերակը (այդ թվում գրանցման հասցեի էջը)
  7. այլ լրացուցիչ փաստաթղթեր (սքան արված), որոնք կարող են հավելյալ տեղեկություն հաղորդել դիմորդի ակադեմիական առաջադիմության (այդ թվում նաև տպագրված գիտ. աշխատանքները), հասարակական ակտիվության և սոցիալական կարգավիճակի մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2010թ. նոյեմբերի 15-ը:

Հայտերը ընդունվում են միայն student@areximbank.am էլեկտրոնային փոստով:

Շահառուների ցուցակը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում՝ http://www.areximbank.am/ սույն թվականի դեկտեմբերի 15-ին: Վերջնական շահառուների անունների հրապարակումից հետո, վերջիններս կհրավիրվեն կրթաթոշակների հանձման պաշտոնական արարողությանը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: