Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սեմինար

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը
 հրավիրում է Ձեզ մասնակցել

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության

սեմինարին

Սեմինարի նկարագիրը

Տվյալ սեմինարը հասցեագրված է հասարակական, պետական և առևտրային կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են ծանոթանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարին և հասարակության համար ընձեռվող հնարավորություններին:

Սեմինարում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • սոցիալական պատասխանատվության ժամանակակից մոտեցումները,
  • սոցիալական պատասխանատվությունը որպես բիզնեսի կառավարման արդյունավետ գործիք,
  • բիզնես-հասարակություն-պետություն համագործակցությունը սոցիալական պատասխանատվության առնչությամբ,
  • սոցիալական պատասխանատվության լուսաբանման հիմնական ուղիները:

Սեմինարն ուղեկցվում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության լավագույն փորձի, համապատասխան հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ և օրինակների քննարկմամբ (case study):

Սեմինարը վարում է Նարինե Մելիքյանը, տնտեսագիտության թեկնածու, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և Գործարարության Սլավոնական ինստիտուտը (Մոսկվա, ՌԴ), վերապատրաստվել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Հունաստանում, Իսպանիայում: Նարինեն հանդիսանում է մի շարք տնտեսագիտական ձեռնարկների հեղինակ, տարբեր հետազոտական ծրագրերում ներգրավված է որպես փորձագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցում դասավանդում է “Կորպորատիվ վարվելակերպ և առաջնորդություն” դասընթացը:

Տևողությունը և վայրը

Սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ին, ժամը 15.30-19.30-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Սեմինարի արժեքը և գրանցման կարգը

Սեմինարի արժեքը 26800 դրամ է, ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:

Ներածական սեսիայի մասնակիցներին կտրամադրվի 10% զեղչ` սեմինարի մասնակցության համար:

Սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել training@cdpf.am հասցեով մինչև դեկտեմբերի 7-ը:

Քանի որ տեղերը սահմանափակ են, ներածական սեսիայի մասնակցության համար կընդունվեն միայն առաջին 15 հայտերը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: