Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Երիտասարդ առաջնորդներ" ծրագրի մասնակցության հրավեր

Երիտասարդ Հայաստան / Երիտասարդ Թուրքիա / Երիտասարդ Ամերիկա.
Սոցիալական և տնտեսական մարտահրավերներ ապագա առաջնորդներին.
Համայնքային զարգացում ժամանակակից հասարակությունում

"Երիտասարդ առաջնորդներ" ծրագիր

Մասնակցության հրավեր

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների առաջնորդ մասնագետներին “Երիտասարդ առաջնորդներ” ծրագրին մասնակցելու համար:

Ծրագրի նկարագիրը

"Երիտասարդ առաջնորդներ" ծրագրի նպատակն է ձևավորել հայ, ամերիկացի և թուրք երիտասարդ առաջնորդների խումբ, որոնք ղեկավարում են տեղական ՔՀԿ-ներ` խթանելով նրանց մասնագիտական կարողությունների և տնտեսական հնարավորությունների զարգացումը:Սույն ծրագիրը կհամախմբի 21-35 տարեկան հայ, թուրք և ամերիկացի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջնորդների, որոնք միասին կմշակեն համայնքահեն ծրագրեր` զարգացնելով ՔՀԿ կարողությունները, ամրապնդելով երեք երկրների միջև կապերը և հզորացնելով քաղաքացիական հասարակությունը:

Ընտրված մասնակիցները կմասնակցեն Միացյալ Նահանգներ և Թուրքիա Ուսումնական այցերին և Հայաստանում կհյուրընկալեն Միացյալ Նահանգների և Թուրքիայի մասնակիցներին: Ուսումնական այցերը ներառում են թեմատիկ քննարկումներ, դասընթացներ, այցեր նմանատիպ կազմակերպություններ, մասնագետների աշխատանքի ուսումնասիրում, որին կհետևի on-line հաղորդակցություն և համաժողովներ: Ծրագիրը մասնակիցներին հանրավորություն կտա փոխանակել իրենց փորձը, հաջողված պրակտիկան և նոր կապեր ստեղծել երեք երկրների ՔՀԿ-ների միջև: Ուսումնական այցերի նախնական ժամանակաշրջանը հետևյալն է. ԱՄՆ-ում` 2011թ.-ի փետրվար, Թուրքիայում և Հայաստանում` 2011թ.-ի ապրիլ ամիսներին: Ուսումնական այցերի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ծրագրի կողմից:

Ծրագիրն իրականացվում է Կրթական զարգացման ակադեմիայի (ԱՄՆ) և Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Թուրքիա) հետ համատեղ, Անկարայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Մասնակցության չափանիշներ

ՔԶՀՀ-ն փնտրում է 21-35 տարեկան տեղական շահույթ չհետապնդող կազմակերպությունների (հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, ասոցիացիաներ և այլն) առաջնորդների սույն ծրագրի Հայաստանի խմբում ներգրավելու համար:

Ծրագրի մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  • Լինել 21-35 տարեկան
  • Լինել տեղական շահույթ չհետապնդող կազմակերպության ակտիվ անդամ (նախագահ, տնօրեն, ծրագրի ղեկավար, հանրային կապերի մասնագետ և այլն)
  • Ցուցաբերել առաջնորդության հմտություններ
  • Ցուցաբերել հետաքրքրություն հետագայում համապատասխան ոլորտում աշխատելու համար
  • Լավ տիրապետել անգլերեն լեզվին
  • Ունենալ լավ վերլուծական հմտություններ
  • Լավ ընկալել Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ հարաբերությաունների շուրջ տարվող իրադարձություններն ու գործընթացները
  • Ցանկություն ունենալ ճանապարհորդել ԱՄՆ և Թուրքիա

Դիմումների ընդունման գործընթաց

Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է լրացնեն դիմումի ձևը և ուղարկեն այն registration@cdpf.am էլ. փոստով մինչև 2010թ.-ի նոյեմբերի 28-ը, ժամը 18:00:

Խնդրում ենք նշել թեմայի համար նախատեսված մասում
"Երիտասարդ առաջնորդներ"ծրագիր:

Ընտրությունը կանցկացվի անկախ Ընտրական հանձնաժողովի կողմից: Ընտրական հանձնաժողովը կարող է հարցազրույց անցկացնել նախնական ընտրությունն անցած անձանց հետ անհատապես, հեռախոսով կամ ինտերնետով: Հարցազրույցից հետո Ընտրական հանձնաժողովը, խորհրդակցելով ԱՄՆ դեսպանատան և ԿԶԱ-ի հետ, որոշում կկայացնի վերջնական հավաքագրման վերաբերյալ:

Մրցույթի արդյունքում ծրագրին մասնակցելու համար կընտրվեն
18 մասնակիցներ 6 կազմակերպություններից:

Ծրագրի և մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք ՔԶՀՀ Ծրագրերի մասնագետ Լիլիթ Հովհաննիսյանին lilit@cdpf.am  էլ. փոստով, կամ +37410 586012, 586013 հեռախոսահամարներով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: