Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

Մարդու Իրավունքների Փոքր Դրամաշնորհային Ծրագիր (ՄԻՓԴԾ)
Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Մարդու Իրավունքների Փոքր Դրամաշնորհային Ծրագրի (ՄԻՓԴԾ) շրջանակներում հրավիրում է դիմում-հայտեր ներկայացնել Հայաստանում գրանցված և գործող ոչ կառավարական շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններին, ներառյալ` հիմնադրամներ, ՀԿ-ներ, իրավաբանական անձանց միություններ:

Դրամաշնորհային ծրագրերը կարող են ընդգրկել մարդու իրավունքներին վերավերող տարաբնույթ խնդիրներից մեկը, կամ երկուսը, ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի իրավունքներով, ինչպիսիք են բանտարկյալների և կալանավորների իրավունքները, լրատվամիջոցների և խոսքի ազատություն, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության իրավունք, արդարադատության մատչելիության հավասար իրավունք, կրոնական խմբերի ազատություն և իրավունքներ, որակյալ կրթություն և դրա մատչելիության հավասար իրավունք, աշխատանքի պայմաններ/ իրավունքներ և առողջապահության մատչելիություն ու սոցիալական արտոնություններ/նպաստ:

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 2 700 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, ծրագրային և մարդկային ռեսուրսների ծախսերի համար: Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով: Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական: Ներդրումները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ (այլ դոնոր, մասնավոր աղբյուրներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության տրամադրած ֆինանսավորումը չի կարող դիտարկվել որպես ներդրում:

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2011թ-ի սեպտեմբերի 30-ը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի մարտի 2-ը, ժ. 15:00-ը:

Մանրամասն հայտարարությունը և դիմում-հայտի ձևաթղթերը կարող եք բեռնել ստորև`

Ամբողջ փաթեթը ՀԱՅԵՐԵՆ

Ամբողջ փաթեթը ԱՆԳԼԵՐԵՆ

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: