Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Ծրագրի կառավարման ցիկլ դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը
հրավիրում է Ձեզ մասնակցել

Ծրագրի կառավարման ցիկլ
դասընթացին

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն անհատներին, որոնք ծրագրում ղեկավարման դեր են տանում և ցանկանում են ավելի համակարգված գիտելիքներ ձեռք բերել ծրագրի կառավարման վերաբերյալ, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք ցանկանում են ծրագրի կառավարման ցիկլի չորս` սահմանման, պլանավորման, իրականացման և գնահատման փուլերի ղեկավարման իմացություն և հմտություններ ձեռք բերել: Դասընթացը յուրաքանչյուր փուլի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքներ է մատուցում, այնպես, որ դասընթացի ավարտին մասնակիցները բոլոր փուլերի վերաբերյալ հստակ պատկերացում և իմացություն կունենան:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • Կկարողանան կարիքների գնահատում իրականացնել, մշակել հիմնախնդրի և նպատակի ծառը, սահմանել ծրագրի նպատակները.
  • Լիարժեք պատկերացում կունենան տրամաբանական կառուցվածքի (logical framework) մշակման գործընթացի վերաբերյալ.
  • Կկարողանան ընտրել և օգտագործել ծրագրի մոնիտորինգի գործիքները և կտարբերակեն ծրագրի գնահատման տեսակները:
  • Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • Ծրագրի կառավարման ցիկլ,
  • Սահմանման փուլ` կարիքների գնահատում և SWOT վերլուծություն,
  • Պլանավորման փուլ` հիմնախնդրի և նպատակների ծառի, տրամաբանական կառուցվածքի և ցուցանիշների մշակում,
  • Իրականացման մոնիտորինգ և գնահատում:
  • Դասընթացն իրականացվում է ինտերակտիվ մեթոդների օգնությամբ, անհատական և խմբային գործնական աշխատանքների, վարժությունների միջոցով, ծրագրի կառավարման մի շարք գործիքների կիրառմամբ:

    Դասընթացը վարում է Դիանա Տեր-Ստեփանյանը, որն ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման, տրամաբանական կառուցվածքի մշակման ոլորտներում, և բազմաթիվ դասընթացներ ու խորհրդատվություններ է մատուցել այդ ոլորտներում:

    Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

    Տևողությունը և վայրը

    Դասընթացը տեղի կունենա մարտի 22-25-ը, ժամը 14:00-17:30 կամ մարտի 23-24-ը, ժամը 10.00-17.00-ը (վերջնական ժամկետը կսահմանվի ըստ գրանցված մասնակիցների մեծամասնության նախընտրությունների), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

    Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

    Դասընթացի արժեքը 32600 դրամ է, ներառյալ բաժանվող նյութերը, ճաշի (ամբողջ օրվա դասընթացի դեպքում) և սուրճի ընդմիջումները:
    Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ` 10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:
    Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև մարտի 17-ը:
    Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
    Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
     
    Այո
    Ոչ

    Մեր հասցեն՝ 

    Հայաստան, Երևան 0025, 

    Չարենցի փող., 1 շենք,

    2-րդ հարկ, 208 սենյակ

    Հեռախոս/Ֆաքս՝ 

     +374 10 576670

    Էլ. փոստ՝

     cdpf@cdpf.am

    Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
    Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
    Copyright © CDPF, 2018
    Developed by Smart Systems LLC
     

    Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: