Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
ՔԶՀՀ 5 տարեկան է

Սույն թվականի մարտի 4-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տոնեց իր 5-րդ տարեդարձը:

Չնայած 5 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, այնուամենայնիվ այն բավական է` ապացուցելու, որ տքնաջան աշխատանքի և անսպառ եռանդի շնորհիվ կարող ենք նպաստել դրական հասարակական փոփոխությունների, ինչպես նաև բարի համբավ և կազմակերպության հանդեպ վստահություն ձեռք բերել:

Այս տարիների ընթացքում մենք իրականացրել ենք ավելի քան 15 ծրագրեր, բաշխել և կառավարել շահերի պաշտպանության և ընտրությունների վերաբերյալ 77 դրամաշնորհային ծրագիր, տրամադրել և վերահսկել 86 կրթաթոշակ, տրամադրել 136 դասընթաց և 51 խորհրդատվություն տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների համար, իրականացրել ենք 5 վերլուծական-հետազոտական ծրագիր, ինչպես նաև անցկացրել կազմակերպական զարգացման 47 գնահատում: Այս ամենը, հիրավի, նշանակալից աշխատանք է, որը ճանապարհ է հարթում դեպի նորանոր բարձունքներ:

CDPF anniversaryՔԶՀՀ տարեդարձի միջոցառմանը ներկա էին տեղական, միջազգային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների ավելի քան 50 ներկայացուցիչ, որոնց թվում էին ԱՄՆ ՄԶԳ-ի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Սթիվն Բրագերը և Ծրագրերի ղեկավարման մասնագետ Անահիտ Մարտիրոսյանը, Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը և տնտեսական և բնապահպանական ծրագրերի համակարգող Վիլիամ Հանլոնը, Հայաստանի արդարադատության նախարարության օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության կատարող Կարեն Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի դրամաշնորհների ղեկավար Լիանա Սահակյանը, Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան և դրամաշնորհների ավագ ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը և այլոք:

Միջոցառման սկզբում ՔԶՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Բուռնազյանն ու ՔԶՀՀ տնօրեն Դավիթ Չիտյանը շնորհակալություն հայտնեցին հյուրերին մասնակցության համար և նշեցին, որ ՔԶՀՀ ձեռքբերումները հնարավոր չէին լինի առանց գործընկերների և կամավորների աջակցության: Շնորհակալագրեր հանձնվեցին Քաունթերփարթ ինթերնեշնլին և ՔԶՀՀ աշխատանքային թիմի նախկին անդամներին` ՔԶՀՀ առաջընթացի մեջ ունեցած իրենց կազմակերպչական և անձնական աCDPF anniversaryնգնահատելի ներդրման համար: Միջոցառման ընթացքում հյուրերին նաև ներկայացվեցին և բաժանվեցին ՔԶՀՀ վերջին տպագրությունները: 

Տարեդարձի հետ կապված հիշողությունները թարմ պահելու և հյուրերին իրենց ցանկությունները կիսելու հնարավորություն տալու նպատակով պատրաստվել էր փազլ, որի վրա պատկերված էր ՔԶՀՀ լոգոն: Բոլոր հյուրերին առաջարկվեց իրենց բարեմաղթանքները գրել հատվածների վրա` հավաքելով փազլը: Փազլի հատվածները խոսուն ապացույց են այն անկեղծության, որով տոգորված էին միջոցառման հյուրերը ՔԶՀՀ-ի հանդեպ: Յուրաքանչյուր նշում շատ թանկ է մեզ համար և պարտավորեցնում է մեզ հետագա գործունեության` հավատարիմ մնալով մեր առաքելությանն ու նպատակներին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: