Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Թափուր աշխատատեղի հայտարարություն

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հայտարարում է 
Ծառայությունների համակարգողի աշխատատեղի մրցույթ

Պաշտոն՝ Ծառայությունների համակարգող
Զբաղվածություն՝ կես դրույք
Սկիզբ՝ 2011 թ. հունիսի 1
Վայր՝ Երևան, Հայաստան

Ընդհանուր նկարագիր.

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խթանման միջոցով:

ՔԶՀՀ-ն հայտնի է Հայաստանում որպես ծառայություն մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը, որն ապահովում է իր ծառայությունների որակն ու արդյունավետությունը: ՔԶՀՀ դասընթացները և խորհրդատվությունները ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական կառավարման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և կառավարման, ֆինանսական կառավարման և կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտները: Բացի դասընթացներից և խորհրդատվություններից, ՔԶՀՀ-ն մատուցում է նաև այլ ծառայություններ, ինչպես օրինակ ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը, հետազոտական աշխատանքներ, կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների գնահատում, միջոցառումների կազմակերպում և ֆասիլիտացիա և այլն:

Ներկայումս ՔԶՀՀ-ն փնտրում է ծառայությունների համակարգող, որը պատասխանատու է լինելու ՔԶՀՀ ծառայությունների զարգացման, պլանավորման, մատուցման և գնահատման համար:

Հիմնական պարտականություններ.

  1. Ներկայացնել ՔԶՀՀ ծառայությունները տեղական և միջազգային շուկայում:
  2. Պարբերաբար լրամշակել ՔԶՀՀ առկա ծառայությունները և առաջարկել/մշակել նոր ծառայություններ` ելնելով շուկայի կարիքների գնահատումից:
  3. Մշտական կապ պահպանել ՔԶՀՀ առկա փորձագետների (դասընթացավարներ, խորհրդատուներ և այլ անհատ ծառայություն մատուցողներ) հետ և թարմացնել նրանց վերաբերյալ տվյալները:
  4. Պարբերաբար ներգրավել նոր փորձագետների` ՔԶՀՀ ծառայությունները զարգացնելու նպատակով:
  5. Բանակցել պոտենցիալ և առկա հաճախորդների հետ` նրանց կարիքների բացահայտման և ՔԶՀՀ ծառայությունների վաճառքի նպատակով:
  6. Հետևել ծառայությունների մրցույթների հայտարարություններին և արձագանքել դրանց` մշակելով և ներկայացնելով համապատասխան առաջարկներ:
  7. Պլանավորել և կազմակերպել ՔԶՀՀ բաց դասընթացները` ներառյալ հայտարարությունների մշակում և տարածման ապահովում, մասնակիցների ներգրավում և գրանցում, նյութերի ապահովում և այլն:
  8. Պարբերաբար թարմացնել ՔԶՀՀ ծառայությունների և հաճախորդների տվյալների բազաները` ըստ սահմանված համակարգերի:
  9. Մշակել ՔԶՀՀ ծառայությունները ներկայացնող նյութեր:
  10. Աջակցել ՔԶՀՀ աշխատակազմին և փորձագետներին ծառայությունների մատուցման ընթացքում`, ապահովելու ծառայության առավելագույն որակը:
Ընդհանուր պարտականություններ.

  1. Աջակցություն տրամադրել ՔԶՀՀ հանրային կապերի և մարքեթինգի գործունեության մեջ:
  2. Մշակել ամսական և ծառայությունների հաշվետվությունները:
  3. Կարիքի դեպքում աջակցել ՔԶՀՀ ծրագրերի իրականացմանը:
  4. Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ` ելնելով ՔԶՀՀ կարիքներից:
Պահանջվող որակավորումներ.

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ դասընթացային և խորհրդատվական ծառայությունների իրականացման, համակարգման ու ղեկավարման ոլորտում
  • Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն
  • Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիպլոմատիա, գործընկերներին լսելու և նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն·
  • Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գերազանց ունակություններ, այդ թվում MS Office, Outlook Express և Internet իմացություն
  • Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն:
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը cdpf@cdpf.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. մայիսի 15-ը։

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: