Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Մասնակցության հրավեր

Յուրաքանչյուր տարի, Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին, Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օր:

Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տարի այն անցնում է "Քաղաքացիական հասարակությունը մենք ենք" կարգախոսի ներքո:

Առաջին անգամ Քաղաքացիական հասարակության օրը նշվեց 2009 թվականին, երբ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և նրա գործընկերների ջանքերով Երևանի Սիրահարների այգում կազմակերպվեց "Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով" լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և համերգ: Միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեցին քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:

2010 թվականին Քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումների շարքը նվիրված էր կամավորականությանը, քանի որ կամավորական աշխատանքը քաղաքացիական հասարակության հիմքն է և անբաժանելի մասը: Նշանակալի է, որ այդ տարի ոչ միայն աճել էր կազմակերպիչների, մասնակիցների և այցելուների թիվը, այլև ընդլայնվել էր Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարման աշխարհագրությունը` ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլև Գորիսը և Արմավիրը: Սա մեզ համար տոնի անհրաժեշտության և ընդունման ևս մեկ ապացույց է:

2011թ. բացառություն չի լինելու, և այս տարի սեպտեմբերին Հայաստանի բնակիչները ևս մեկ հնարավորություն կունենան լսելու և խոսելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և նրա հաջողությունների մասին:

Տոնական միջոցառումները պլանավորելու և կազմակերպելու նպատակով ՔԶՀՀ-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված կառույցներին և անհատներին միանալ 2011թ. Քաղաքացիական հասարակության օրվա Կազմակերպչական խորհրդին:

Մասնակցության համար ուղարկեք Ձեր կազմակերպության և ներկայացուցչի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլ. փոստ) maria@cdpf.am հասցեով:

Մենք ուրախ կլինենք քննարկելու Ձեր կողմից առաջարկված գաղափարները և կազմակերպմանը Ձեր հնարավոր աջակցությունը։

Սպասում ենք Ձեր արձագանքներին մինչև սույն թվականի մայիսի 25-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 586012 և 586013 հեռախոսահամարներով Մարիա Պողոսյանին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: