Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հիշեցում-Արդյունավետ բանակցություններ. Հաջողված տեսությունից դեպի հաջողված պրակտիկա

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում է Ձեզ մասնակցել

Արդյունավետ բանակցություններ. Հաջողված տեսությունից դեպի հաջողված պրակտիկա

դասընթացին

Ընդհանուր նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն անձանց, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց հմտությունները բանակցություններ վարելու և դրանց նախապատրաստվելու գործընթացում, ձեռք բերել ավելի շատ վստահություն հին և նոր գործընկերների հետ աշխատելիս և նախապատրաստել առավել արդյունավետ և համոզիչ բանակցություններ:

Դասընթացի թեմաները

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • Բանակցային ոճեր (զիջում, համագործակցություն, մրցակցություն)
  • Բանակցային ռազմավարություններ
  • Քննադատական մոտեցում ունենալ. Ընդհանրական սխալներ
  • Հույզերի կառավարում (մեթոդներ)
  • Հաջողված ռազմավարություններ (Ռ. Ֆիշեր "Ջու-Ջիցու")
  • Ինքնավստահություն և ուժ (խոսք, ձայն, "Ոչ" ասելու կարողություն` ըստ Վ. Ուրիի նկարագրի)
  • Ընդունված արտահայտություններ և կարևոր բառեր
  • Բանակցային գործընթացի եզրափակում
  • Ճիշտ արձագանքել դիմացինի հնարքներին
  • Ոչ-բանավոր հաղորդակցության մասին տեղեկատվություն
Դասընթացը հնարավորություն է տալիս գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները և նախապատրաստվել գալիք բանակցություններին: Դասընթացավարը, ինչպես նաև մասնակիցները կարձագանքեն յուրաքանչյուր մասնակցի բանակցային հմտություններին` փորձելով վեր հանել իրենց սեփական բանակցային ոճը կատարելագործելու ամենա-արդյունավետ միջոցը:

Դասընթացավարը

Դասընթացը վարում է Արտակ Ալոյանը, որն ունի ավելի քան 8 տարվա փորձ դասընթացների անցկացման, դասավանդման և խորհրդատվության տրամադրման ոլորտում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (դասընթացի առնվազն 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացի տևողությունը

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 10:00-17:00-ը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում` Երևան, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մասնակցության արժեքը մեկ հոգու համար 28600 դրամ է: Գինը ներառում է ԱԱՀ-ն, բաժանվող նյութերը, սուրճի և ճաշի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ 10 %-ի չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել այն training@cdpf.am   էլ. հասցեով մինչև սեպտեմբերի 9-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: