Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Քաղաքացիական հասարակության օր 2011

2011թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանում հերթական անգամ նշվեց CS Day Flash MobՔաղաքացիական հասարակության օրը, որն այս տարի այն նվիրված էր ՀՀ Անկախության 20 ամյակին:

Քաղաքացիական հասարակության օրը նշելու և այն ամենամյա տոնի վերածելու նախաձեռնությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամինն էր, և այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար 2009 թվականին առաջին անգամ Հայաստանում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով հայաստանյան հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը:

2009 թվականին տոնական միջոցառումները ներառում էին լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և մրցանակաբաշխություն, տեսաֆիլմերի և սոցիալական հոլովակների ցուցադրություն, մամուլի ասուլիս և համերգային ծրագիր: 2010թ-ին տոնական միջոցառումները նվիրված էին կամավորությանը, քանզի հենց կամավորությունն է հանդիսանում քաղաքացիական հասարակության հիմնաքարերից մեկը՝ սկիզբ տալով քաղաքացիական ակտիվությանը և մասնակցությանը: Միջոցառումները ներառում էին ավելի քան 20 կազմակերպությունների կամավորական ծրագրերի ներկայացում, կամավորական երթ և համերգային ծրագիր:

Այս տարի քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությունները նվիրված էին ՀՀ Անկախության 20 ամյակին և անցկացվեցին դրան նախորդող 3 օրերի ընթացքում: Այսպես` սեպտեմբերի 17-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց ֆլեշմոբ, այնուհետև սեպտեմբերի 18-ին Վանաձոր քաղաքում կայացավ ֆոտո ցուցահանդես, շարադրությունների մրցույթ և համերգային ծրագիր: Իսկ արդեն բուն սեպտեմբերի 19-ին Երևանի "Էրեբունի պլազա" բիզնես կենտրոնում կազմակերպվեց մամուլի ասուլիս:

Քաղաքացիական հասարակությանը նվիրված ֆլեշմոբ:

CS Day Flash MobՔԶՀՀ-ն սերտ համագործակցելով Ֆլեշմոբ դիվիժիոնի համահիմնադիրների հետ նախաձեռնեց ֆլեշմոբի կազմակերպում քաղաքացիական հասարակության թեմայով: Ֆլեշ մոբին մասնացեցին 57 երիտասարդներ, որոնք գունավոր տուփերով Երևանի Հյուսիսային պողոտայում կառուցեցին գունավոր պատ, որի վրա գրվեց "Կառուցենք քաղաքացիական հասարկություն" կոչը:

Այս նախաձեռնության նպատակն էր ցույց տալ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր անգնահատելի ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կառուցման և զարգացման գործընթացում: Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված ֆլեշ մոբի գաղափարը մեծ ուշադրության և հավանության արժանացավ անցորդների կողմից` հավաքելով իր շուրջ ավելի քան 1000 հոգու:

Ֆլեշ մոբի տեսաձայնագրությունը կարող եք դիտել մեր YouTube էջում,  իսկ միջոցառման նկարները այստեղ:

Քաղաքացիական հասարակության օրը Վանաձորում:

Քաղաքացիական հասարկության օրվա տոնակատարությունները շարունակվեցին Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր ֆոտո ցուցահանդես, քաղաքացիական հասարակության թեմայով շարադրությունների մրցույթ, հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆիլմերի և սոցիալական հոլովակների ցուցադրություն և այս ամենը եզրափակվեց համերգային ծրագրով:

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված մամուլի ասուլիս:

Սեպտեմբերի 19-ին, Երևանի "Էրեբունի պլազա" բիզնես կենտրոնի "902 սրահում" կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի նպատակն էր բարձրաձայնել վերջին 20 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխությունների, CS Day Press Conferenceձեռք բերած հաջողությունների և հանդիպած խոչընդոտների մասին: Մամուլի ասուլիսի խոսնակներն էին "Ունիսոն"  ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, Թրանսփարենսի ինթենրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն-ի ղեկավար Սոնա Այվազյանը, "Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցացիա" ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը, "Հայկական Փի Ար ասոցացիա" ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյան և "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի" տնօրեն Դավիթ Չիտյանը:

Յուրաքանչյուր խոսնակ խոսեց իր ոլորտային զարգացումների, խնդիրների և հանդիպած խոչընդոտների, արձանագրած հաջողությունների մասին: Այնուհետև մամլո խոսնակները պատասխանեցին լրագրողներին հուզող հարցերին:

Մամուլի ասուլիսը ամփոփեց ՔԶՀՀ-ի տնօրեն Դավիթ Չիտյանը` ընդհանրացնելով խոսնակների ելույթները և ներկայացնելով քաղաքացիական հասարակության օրենսդրական դաշտի ներկայիս իրավիճակը: Մամուլի ասուլիսին ներկա էին 13 լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք լայնորեն լուսաբանեցին քննարկված հարցերը մամուլում:

CS Day Voluntreers & PartnersՔաղաքացիական հասարակության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Կազա հիմնադրամի և Ֆլեշմոբ դիվիզիայի 60-ից ավելի կամավորները: Տոնակատարությունների իրականացմանը աջակցել են նաև Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Կազա հիմնադրամը, "Ինտերնյուս" ՀԿ-ն, Ֆլեշմոբ դիվիզիան, "Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա" ՀԿ-ն, և մի շարք այլ կազմակերպություններ ու անհատներ:

ՔԶՀՀ-ի թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր կամավորներին և գործընկերներին, մասնակիցներին և հյուրերին` ցուցաբերած օժանդակության և հետաքրքրության համար, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում Քաղաքացիական հասարակության օրվա ամենամյա տոնումը:

Մենք սպասում ենք Ձեզ հաջորդ տարի:

ՔՀ օրվա նվիրված միջոցառումների լուսաբանումը էլեկտրոնային կայքերում.

http://www.youtube.com/user/CDPFvideo#p/a/u/0/UJ6mAKuNsZ8

http://www.flashmob.am

http://www.anews.am/society/683.html

http://hra.am/am/point-of-view/2011/09/19/society

http://mardik.am/am/news/2011/09/19/hasarakutyun-21909 

http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=44038

http://armenpress.am/arm/news/663709

http://hetq.am/arm/news/4503 

http://mardik.am/am/news/2011/09/19/hasarakutyun-1909

http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=44038

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների ամփոփ հաշվետվությունը կարող եք ներբեռնել այստեղ:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: