Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հասարակական ոլորտում կիրառվող անգլերեն

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատակիցներին անգլերեն լեզվի դասընթացի:

Դասընթացը հնարավորություն կտա հասարակական կազմակերպությունների անդամներին տիրապետել անգլերեն լեզվի հիմնարար կանոններին և արտահայտություններին, զարգացնել թե' բանավոր և թե' գրավոր հմտություններ` հեշտացնելով և առավել արդյունավետ դարձնելով իրենց աշխատանքը և առօրյա կյանքը:

Դասընթացը նախատեսում է երկու տարբեր կուրսեր սկսնակների և միջին մակարդակի մասնակիցների համար: Սկսնակները հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ և հմտություններ լեզուների ուսուցման համաեվրոպական համակարգի Ա1 և Ա2 մակարդակների շրջանակում, իսկ միջին մակարդակի մասնակիցները` Բ1 և Բ2 մակարդակների շրջանակում:

Բ1 և Բ2 դասընթացի շրջանակներում նախատեսված են դասաժամեր անգլիախոս դասընթացավարների հետ` մասնակիցների բանավոր խոսքի զարգացման նպատակով:

Յուրաքանչյուր դասընթաց տևելու է 2 ամիս` նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը, շաբաթական 2 անգամ` 1,5 ժամով: Դասընթացները կանցկացվեն խմբային, յուրաքանչյուր խումբը 10 հոգուց ոչ ավել:

Դասընթացը անվճար է: Մասնակիցները վճարում են միայն բաժանվող նյութերի և ընմիջման ծախսերի համար, որը կազմում է ամսական 7500 ՀՀ դրամ:

Դասընթացները անցկացնելու են ՔԶՀՀ փորձագետ Արմենուհի Նիկողոսյանը և Ստելլա Ալեքսանյանը, ովքեր ունեն ավելի քան 2 տարվա դասավանդման փորձ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և ՔԶՀՀ-ում:

Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել այն training@cdpf.am հասցեով մինչև հոկտեմբերի 15-ը, ժամը 17:00: Խնդրում ենք Subject տողում նշել English Course: Դասընթացներին կմասնակցեն առաջին 10 դիմորդները` նախնական թեստի բարեհաջող արդյունքներից ելնելով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Լիլիթ Հովհաննիսյանին 586012 և 586013 հեռախոսահամարներով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: