Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հայտարարում է Ծառայությունների համակարգողի

աշխատատեղի մրցույթ

Պաշտոն` Ծառայությունների համակարգող

Դրույք` Լրիվ

Սկիզբը` 2012թ. հունվար

Վայրը` Հայաստան, Երևան

Ընդհանուր նկարագիր.

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) 2006 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` ծառայելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնավորապես` ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցման և դրամաշնորհների կառավարման միջոցով:

ՔԶՀՀ-ն Հայաստանում հայտնի է որպես ծառայություն մատուցող առաջատար մի կազմակերպություն, որն ապահովում է իր ծառայությունների որակն ու արդյունավետությունը: ՔԶՀՀ դասընթացները և խորհրդատվությունները ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և իրականացման, ֆինանսական կայունության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման և անձնական հմտությունների զարգացման ոլորտները: Բացի դասընթացներից և խորհրդատվություններից, ՔԶՀՀ-ն մատուցում է նաև այլ ծառայություններ, ինչպես, օրինակ, ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը, հետազոտական աշխատանքներ, կազմակերպությունների զարգացման կարողությունների գնահատում, միջոցառումների կազմակերպում և ֆասիլիտացիա և այլն:

Ներկայումս, ՔԶՀՀ-ն փնտրում է ծառայությունների համակարգող, ով պատասխանատու է լինելու ՔԶՀՀ ծառայությունների զարգացման, պլանավորման, մատուցման և գնահատման համար:

Հիմնական պարտականություններ.

  • Ներկայացնել ՔԶՀՀ ծառայությունները տեղական և միջազգային շուկայում:
  • Պարբերաբար նորացնել ՔԶՀՀ առկա ծառայությունները և մշակել նորերը` ելնելով շուկայում կարիքների գնահատման արդյունքներից:
  • Պահպանել և թարմացնել ՔԶՀՀ փորձագետների (դասընթացավարներ, խորհրդատուներ և այլ անհատ ծառայություն մատուցողներ) վերաբերյալ տվյալները` ներառելով ծառայության այն տեսակները, որ նրանք կարող են մատուցել:
  • Ներգրավել նոր փորձագետների և հետազոտել նոր ոլորտներ` ՔԶՀՀ ծառայությունները զարգացնելու նպատակով:
  • Բանակցել պոտենցիալ և առկա հաճախորդների հետ` նրանց կարիքների բացահայտման և ծառայության մատուցման գործընթացի կազմակերպման նպատակով:
  • Հետևել ծառայությունների միջև մրցույթների հայտարարություններին և արձագանքել դրանց` մշակելով և ներկայացնելով համապատասխան առաջարկներ:
  • Պլանավորել և վերահսկել ՔԶՀՀ բաց դասընթացները` ներառյալ հայտարարությունների մշակում և տարածման ապահովում, մասնակիցների գրանցում, նյութերի ապահովում և այլն:
  • Պարբերաբար թարմացնել ՔԶՀՀ ծառայությունների և հաճախորդների տվյալների բազաները` ըստ սահմանված համակարգերի:
  • Մշակել ՔԶՀՀ ծառայությունները ներկայացնող նյութերը:
  • Աջակցել ՔԶՀՀ աշխատակազմին և փորձագետներին ծառայությունների մատուցման ընթացքում` լավագույն որակ ապահովելու համար:

 Լրացուցիչ պարտականություններ

  • Աջակցել ՔԶՀՀ թիմին հանրային կապերի և մարքեթինգի հարցերում:
  • Մշակել ամսական և ծառայությունների հաշվետվություններ:
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ՔԶՀՀ ծրագրերի իրականացմանը:
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ:

 Պահանջվող որակավորումներ.

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Դասընթացների և խորհրդատվական ծառայությունների տրամադրման առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի և/կամ վաճառքի ոլորտում
  • Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն
  • Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ
  • Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գերազանց ունակություններ, այդ թվում MS Office և Internet իմացություն
  • Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter) cdpf@cdpf.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 10-ը, ժ. 15:00:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: