Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Թափուր աշխատատեղի մրցույթ ՔԶՀՀ-ում

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հայտարարում է

Համայնքային աջակցության ծրագրի (ՀԱԾ) օգնականի

աշխատատեղի մրցույթ

Պաշտոն` Համայնքային աջակցության ծրագրի (ՀԱԾ) օգնական

Դրույք` Լրիվ

Սկիզբը` 2012թ, հունվար

Վայր` Երևան, Հայաստան

Ընդհանուր նկարագիր.

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) 2006 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` ծառայելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնավորապես` ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցման և դրամաշնորհների կառավարման միջոցով: 2011 թվականից ՔԶՀՀ-ն իրականացնում է Համայնքային աջակցության ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել Քաունթերփարթ Ինթերնեյշնլին Քաղաքացիական հասարակության և Տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության ծրագրի իրականացմանը: Այս համագործակցության շրջանակներում ՔԶՀՀ-ն ներգրավված է միջոցառումների կազմակերպման տեխնիկական և ադմինիստրատիվ մասերի ապահովման, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում համայնքային դրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման մեջ: Ներկայումս ՔԶՀՀ-ն փնտրում է ՀԱԾ ծրագրի օգնական, որը պատասխանատու է լինելու ՔԶՀՀ մարզային համակարգողներին տեխնիկական և կազմակերպչական աջակցության տրամադրման, համայնքներին տրամադրած դրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման, ինչպես նաև Համայնքային աջակցության ծրագրի հետ կապված այլ միջոցառումների իրականացման համար:

Հիմնական պարտականություններ.

  • Հավաքել տեղեկատվություն և պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը պայմանագրային ընթացակարգերի համար:
  • Կապ պահպանել ՔԶՀՀ գրասենյակի և մարզային համակարգողների միջև:
  • Ապահովել դրամաշնորհների իրականացման համապատասխանությունը ՔԶՀՀ-ի ու դրամաշնորհատուի ֆինանսական և գնումների ընթացակարգերին և ՀՀ օրենսդրության պահանջներին:
  • Տեխնիկական աջակցություն տրամադրել համակարգողներին և դրամաշնորհառուներին ֆինանսական կառավարման հարցերում:
  • Ընդունել և ստուգել դրամաշնորհառուների ֆինանսական փաստաթղթերը:
  • Ապահովել դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գնման և այլ վճարումների համար անհրաժեշտ ֆինանսական գործարքների ճիշտ և ժամանակին կնքումը:
  • Աջակցել մարզային համակարգողներին և դրամաշնորհառուներին ՔԶՀՀ և դոնորի պահանջներին համապատասխան ֆինանսական ներդրումը ներկայացնող փաստաթղթերի ձևակերպման հարցում:
  • Միջոցառումների (հանդիպումներ, դասընթացներ, ֆոկուս խմբեր և այլն) կազմակերպման և իրականացման ժամանակ մարզային համակարգողներին տրամադրել նյութատեխնիկական և կազմակերպչական աջակցություն:
  • Պարբերական այցերի միջոցով հետևել դրամաշնորհների և միջոցառումների տեխնիկական և ֆինանսական պատշաճ իրականացման ընթացքին:
  • Պատրաստել իրականացված գործունեության առաջընթացի հաշվետվություններ:
  • Աջակցել համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը:
  • Վարել ծրագրի և այլ համապատասխան փաստաթղթերի գրանցման համակարգը:

 Լրացուցիչ պարտականություններ

  • Աջակցել ՔԶՀՀ հաշվապահական հաշվառմանը:
  • Ըստ անհրաժեշտության` հաճախորդներին տրամադրել ՔԶՀՀ հատուկ ծառայություններ:
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ:

 Պահանջվող որակավորումներ.

  • Բարձրագույն կրթություն Ֆինանսական կառավարման, հանրային կառավարման կամ ցանկացած այլ, նշված պարտականություններին համապատասխան ոլորտում:
  • Առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ` ներառյալ առնվազն մեկ տարվա դրամաշնորհների կառավարման փորձ:
  • Հայաստանի ՀԿ սեկտորի իմացություն:
  • Հայերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություն. անգլերենի իմացությունը շատ նախընտրելի է:
  • Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, ծրագրի անձնակազմին հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն:
  • Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ:
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel, Power Point, Internet, e-mail):
  • Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով:
  • Ամբողջ երկրի տարածքում ճամփորդելու պատրաստակամություն (ժամանակի մինչև 40%):
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:
  • Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն:
  • ԱՄՆ ՄԶԳ (USAID) և այլ դոնորների դրամաշնորհների և պայմանագրային ընթացակարգերի իմացությունը առավելություն է:

 Դիմելու կարգը.

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter) cdpf@cdpf.am  էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ.

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 15-ը. ժ. 15:00-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: