Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հանրային կապեր և համագործակցություն ԶԼՄ-ների հետ դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցել

Հանրային կապեր և համագործակցություն ԶԼՄ-ների հետ

դասընթացին

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը նախատեսված է հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ այն աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են կազմակերպության հանրային իրազեկման աշխատանքներում, աշխատում են զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ:

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան.

-Տարբերակել քարոզչությունն ու PR-ը,

-Պատրաստել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների համար PR փաստաթղթեր ,

-Պլանավորել և անցկացնել տարբեր PR միջոցառումներ,

-Կազմակերպությունում իրականացնել ներքին հաղորդակցման կայացմանն ուղղված միջոցառումներ,

-Կազմակերպել լրատվամիջոցների հետ աշխատանք,

-Տարբերակել ավանդական և նոր մեդիայի, սոցիալական մեդիայի առանձնահատկությունները:

 Դասընթացը մասնավորապես ներառում է հետեւյալ թեմաները.

-PR, սահմանումը և սկզբունքները,

-PR-ի գործիքները,

-Անձնակազմի ներքին հաղորդակցում,

-ԶԼՄ-ների հետ համագործակցություն,

-Ավանդական և նոր մեդիա,

-Լրագրողների հետ աշխատանքի կազմակերպում,

-Մամուլի հաղորդագրության մշակում,

-Հարցազրույց տալու հմտություններ ,

-Մամուլի ասուլիսի կազմակերպում,

-Միջոցառումների մշակում,

-Սոցիալական մեդիա,

-Սոցիալական ցանցեր, բլոգներ, վիքի-ռեսուրսներ, ֆորումներ,

-Կառավարում և PR,

-PR ռազմավարական ծրագիր:

Դասընթացն անցկացվում է մասնակցային, ինտերակտիվ եղանակով. քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ, տարբեր թեմաներով պրակտիկ առաջադրանքների կատարում, դրանց նկարահանում, դիտում եւ քննարկում: Ներկայացվող թեմաների վերաբերյալ մասնակիցներին տրամադրվում է համառոտ բովանդակությամբ նյութեր:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացը կվարի Հայկուհի Գևորգյանը, ով ունի բազամյա փորձառություն, որպես լրատվության պատասխանատու և Հանրային կապերի խորհրդատու՝ պետական և ոչ առևտրային սեկտորում, ինչպես նաև արդյունավետորեն իրականացրել է դասընթացներ ու խորհրդատվություններ այդ բնագավառում:

Ամսաթիվը և վայրը

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 5-6 -ն, ժամը 10.00-17.00-ը (ընդհանուր տևողությունը՝ 12 ժամ), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 28600 դրամ առանց ԱԱՀ-ի (34320 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութերը, ճաշի և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար: Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am  հասցեով մինչև ս.թ. ապրիլի 3-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: