Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Շահերի պաշտպանության խորացված դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցել

Շահերի պաշտպանության խորացված

դասընթացին

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ այն աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավի պլանավորման և իրականացման գիտելիքները եւ հմտությունները: Դասընթացի արդյունքում մասնակիցները՝

  • ձեռք կբերեն նոր փորձ ՇՊ քարոզարշավների իրականացման բնագավառում,
  • կսովորեն ՇՊ քարոզարշավի քայլերի հմուտ պլանավորման սկզբունքները,
  • կզարգացնեն ՇՊ ուղերձների արդյունավետ մշակման և ներկայացման անձնական հմտությունները,
  • ձեռք կբերեն գիտելիքներ լոբբինգի իրականացման ու ԶԼՄ-ների հետ աշխատանքի ոլորտում,
  • կտարբերակեն արդյունավետ կոալիցիաների առանձնահատկությունները:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

1. ՇՊ հիմնական գաղափարի/սահմանումների ներկայացում:

 2. ՇՊ հիմնական հասկացություններ:

 3. ՇՊ հարակից հասկացություններ`

  • Տեղեկատվություն, կրթություն եւ հաղորդակցություն • Հանրության հետ կապեր,
  • Համայնքի մոբիլիզացում,
  • Շահերի պաշտպանություն:

 4. Շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորման քայլեր:

 5. Տեղեկությունների հավաքագրում և խնդիրների սահմանում:

 6. Հիմնախնդրի հստակեցման գործիքներ:

 7. Վերջնական եւ միջանկյալ նպատակների ձեւակերպում`

  • Քաղաքական նպատակներ,
  • Գործընթացային նպատակներ,
  • Քաղաքացիական հասարակության հետ կապված նպատակներ:

 8. Նպատակային խմբի սահմանում:

 9. Ուժերի քարտեզի մշակում:

 10. Ընդդիմադիրների և համախոհների վերլուծություն`

  • Առաջնային թիրախ լսարան,
  • Երկրորդային թիրախ լսարան:

 11. Ասելիքի մշակումն ու մատուցումը:

 12. Կոալիցիաների ձեւավորում:

 13. Լոբբինգ

 Դասընթացը կազմակերպվում է ուսուցման կազմակերպման համագործակցային եղանակի տարբեր մեթոդների կիրառմամբ` ինտերակտիվ մոտեցմամբ: Օգտագործվում են նաև մտագրոհի, ներկայացման, քննարկումների և դերախաղերի հնարավորությունները:

Դասընթացի տևողությունն է 12 ժամ: Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացը կվարի Աշոտ Հակոբյանը, ով ունի տեղական և արտերկրի քաղաքացիական հասարակության կառույցների շահերի պաշտպանության ոլորտում խորհրդատվության ու դասընթացների մատուցման երկարատև փորձառություն:

Ամսաթիվը և վայրը

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 13-ին և 14-ին, ժամը 10.00-17.00-ը (ընդհանուր տևողությունը՝ 12 ժամ), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 28600 դրամ առանց ԱԱՀ-ի (34320 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութերը, ճաշի և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև ապրիլի 11-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: