Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար" ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում

Ամփոփ հաշվետվություն Cultural Diversity

Ս.թ. Ապրիլի 13-ին, ժամը՝ 11:00-13:00-ն "Արմենիա Մարիոթ" հյուրանոցի "Տրդատ 2-րդ" սրահում (Ամիրյան 1 փող,. Երևան) տեղի ունենացավ "Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը:

Սույն ծրագիրը մեկնարկել է 2012թ-ի փետրվար ամսից և իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), "ՀԿ Կենտրոն" քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության և Ուկրաինայի "ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն"-ի կողմից, Եվրոպական Միության ֆինանսակ

ան աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 60 հրավիրվածներ՝ պետական հաստատություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանում գործող ազգային փոքրամասնություններով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցներից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ՀՀ-ում գործող դեսպանություններից, զանգվածային լրատվական միջոցներից:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան "ՀԿ Կենտրոն" ՔՀԶ ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը, ՔԶՀՀ-ի ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը, "Հայաստանում մշակութային կյանքի մասին և դրանում ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներգրավվածության" թեմայով հանդես եկավ "Հազարաշեն" ՀԿ-ի նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Արփինե Հակոբյանը իր ելույթում նշեց հետևյալը. "Ճիշտ է, Հայաստանը հանդիսանում է մոնոազգային երկիր, որտեղ բնակչության 97 տոկոսը հայեր են և միայն 3 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններ, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Հայաստանը բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և յուրաքանչյուր քաղաքացի իր ինքնադրսևորման համար պետք է ունենա բարենպաստ միջավայր: Եվ այդ բարենպաստ միջավայրի ճանապարհի հիմնաքարը հենց հանդուրժողականությունն է: Կերտելով հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի այս արժեքի տարածմանը ողջ աշխարհում":

Արփինե Հակոբյանը իր ելույթում կոչ արեց ակտիվ դիրքորոշում ենթադրող և ոչ թե պասիվ համբերատարություն դրսևորող հանդուրժողականություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների նկատմամբ և խոսքը փոխանցեց Մարիա Պողոսյանին, ով ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց միջոցառման օրակարգը:

Hranush KharatyanՏիկին Խառատյանը խոսեց ընդհանուր մշակութային կյանքի մասին և ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մասին՝ իր խոսքով հավաստիացնելով, որ նրանց մշակութային զարգացումը չի ընթանում դանդաղ տեմպերով, այլ ընթանում է այն նույն տեմպերով, ինչ որ ընդհանուր երկրի մշակույթը: Տիկին Խառատյանը իր խոսքում անդրադարձավ նաև ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությանը` նշելով, որ այն զգալիորեն զարգացած է, բացի այդ՝ Հայաստանը միացել է միջազգային կոնվեցիաներին, որոնցով շատ լավ իրավական պարարտ հող կա, որպեսզի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները կարողանան իրենց մշակույթների զարգացումն ապահովել:

Այնուհետև, ՔԶՀՀ ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը ներկայացրեց ծրագրի առջև ծառացած խնդիրները և ծրագրի նպատակները: Շարունակելով ծրագրի նկարագրի ներկայացումը` Արփինե Հակոբյանը թվարկեց ընտրված թիրախ համայքները և ծրագրային գործողությունները:

Միջոցառման խոսնակների ելույթը շատ մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում, շատերը գոհունակություն հայտնեցին այսպիսի ծրագիր նախաձեռնելու համար՝ ասելով, որ նման ծրագրերի կարիքն իսկապես շատ է Հայաստանում:

Վերջում խոսքի հնարավորություն ընձեռվեց ծրագրի համայնքների ներկայացուցիչներին, որոնք իրենց ելույթում շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, այնուհետև ներկայացրերին համայնքներում տիրող իրավիճակը և մեծ հույս հայտնեցին, որ ծրագիրը կակտիվացնի համայնքներում մշակութային կյանքը և նոր խթան կհանդիսանա ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար իրենց մշակութային իրավունքները լավագույնս իրագործելու համար:

"Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագիրը մեծ հետաքրքրություն առաջացրեց և լայն լուսաբանվեց նաև բազմազան մամուլում (էլեկտրոնային մամուլ, ռադիո, հեռուստատեսություն):

http://www.yerkir.am/am/news/23513.htm

 http://www.slaq.am/arm/news/56775/

http://www.panarmenian.net/arm/photoset/1936/13396

http://www.nt.am/am/events/7223/

 http://7or.am/am/news/view/33372/

 http://www.tert.am/am/news/2012/04/13/hranush-xaratyan/

 http://www.radiovan.am/

 http://civilnet.am/

 http://armenpress.am/arm/tomorrow/

http://armenpress.am/arm/news/687781/hayastanum-azgayin-poqramasnutyunneri-mshakuyti-pahpanman.html

 http://www.1in.am/arm/armenia_society_74296.html

 https://picasaweb.google.com/110190565932688201307/CommunityCulturalDevelopment_KICKOFF

Միջոցառման ամփոփ հաշվետվությունը կարող եք ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՔԶՀՀ-ի կայքի ծրագրեր բաժնում:

"Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագիրը իրականացվում է "ԳՈՒՐՏ" ռեսուրս կենտրոնի կողմից. ՔԶՀՀ-ի և "ՀԿ Կենտրոնի" հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: